ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5235-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5235-Ա

«23» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.12.2025 թ.

հ. 5235-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Շավարշ Խալաթյան

Վարշավյան փողոց, հ.37

շինություն

Շավարշ Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Վարշավյան փողոցի հ.37 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 16.3քմ մակերեսով շինությանը /վկ. հ.17042023-01-0046, սեփ. հող. 100.0քմ/ տրամադրել հասցե՝ Վարշավյան փողոց, հ.37/4

01123XJBT2BT

 

2

Թամարա Գրիգորյան /լիազորված անձ/

Տիգրան Դեմիրճյան

Ռ. Մելիքյան փողոց, հ.17

բնակելի տուն

Տիգրան Դեմիրճյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռ. Մելիքյան փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 103.4քմ մակերեսով մասին /վկ. հ.0118691, ընդ. բաժ. հող. 0.02612925հա, սեփ. հող. 0.00827736հա/ տրամադրել հասցե՝ Ռ. Մելիքյան փողոց, հ.17/2

01073QPMT94M

 

3

Արտուշ Վարդանյան և Կարինե Սերոբյան

Լվովյան փողոց, հ.19 շենք, հ.2ա

բնակարան

Արտուշ Վարդանյանին և Կարինե Սերոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լվովյան փողոցի հ.19 շենքի հ.2ա հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.17122025-01-0243/ տրամադրել հասցե՝ Լվովյան փողոց, հ.19 շենք, բն.2/1

01083CM2RQMV

 

4

Արմեն Համբարձումյան

Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.9 շենք, հ.8

բնակարան

Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի հ.9 շենքի հ.8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.13112025-01-0444, ընդհ. բաժն. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 46.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.9 շենք, բն.8/1

01113BEYAMHJ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան