ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1963-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Սիսականի 37 հասցեում գտնվող, 4,919,320.0 ՀՀ դրամ սկզբնական և 4,605,876.0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, 214 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 2263382) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից, որից՝
1) 182.14 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածքային ստորաբաժանման տեղակայման նպատակով.
2) 31.86 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ Սյունիքի մարզային մարմնի Սիսիանի նստավայրի տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարին և պրոբացիայի ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ՝ Կադաստրի կոմիտեի «Սիսիան» սպասարկման գրասենյակի գործունեությունը դադարեցնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |