ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1946-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 44/2 հասցեում գտնվող, 784 080 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 990 քառ. մետր մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 04112025-06-0024 վկայական) (այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ մանկապարտեզի շենքի կառուցման համար հատկացված հողամասն ընդլայնելու նպատակով։
2․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն․
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |