ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1937-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1937-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի անվանումը (նկարագրությունը) |
Քանակը (հատ) |
Միավորի գինը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր գինը (ՀՀ դրամ) |
|
1. |
Անօդաչու թռչող սարք DJI Matrice 30T և լիցքավորիչ կայան DJI BS30 |
1 |
3,920,000 |
3,920,000 |
|
2. |
Անօդաչու թռչող սարքի մարտկոց DJI TB30 |
6 |
180,000 |
1,080,000 |
|
3. |
Անօդաչու թռչող սարք DJI Matrice 4T |
1 |
2,900,000 |
2,900,000 |
|
4. |
DJI Matrice 4T անօդաչու թռչող սարքի մարտկոց |
2 |
150,000 |
300,000 |
|
5. |
Դյուրակիր համակարգիչ Dell Pro 16 PC16250 / 16.0 FHD+ / IntelCore 5 120U / 16GB / 512GB / 3-Cell |
7 |
320,000 |
2,240,000 |
|
6. |
DVD սկավառակ՝ ծրագրային ապահովմամբ WINDOWS 11 PRO |
7 |
70,000 |
490,000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
10,930,000 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|