ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1933-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների վրա՝ բացառությամբ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների.
2) 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1933-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
|
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քվոտա (հազ. տոննա) |
|
1. |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած (ԵԱՏՄ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4, 0202 30 900 4 ծածկագրեր) |
8,0 |
|
2. |
Խոզի միս` սառեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 1, 0203 21 900 1, 0203 22 110 1, 0203 22 190 1, 0203 22 900 1, 0203 29 110 1, 0203 29 130 1, 0203 29 150 1, 0203 29 550 1, 0203 29 550 2, 0203 29 590 1, 0203 29 900 1, 0203 29 900 2 ծածկագրեր) |
13,0 |
|
3. |
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, սառեցրած, այդ թվում՝ |
42,0 |
|
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած կիսաններ կամ քառորդամասեր և ոտքեր և դրանցից կտորներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 200 1, 0207 14 600 1 ծածկագրեր) | ||
|
մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 1 ծածկագիր) | ||
|
հնդկահավի միս՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 26 100 1 ծածկագիր) | ||
|
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 27 100 1 ծածկագիր) | ||
|
հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան չարված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 27 300 1, 0207 27 400 1, 0207 27 600 1, 0207 27 700 1 ծածկագրեր) | ||
|
ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած, վերևում չնշված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 12 100 1, 0207 12 900 1, 0207 14 300 1, 0207 14 400 1, 0207 14 500 1, 0207 14 700 1, 0207 14 910 1, 0207 14 990 1, 0207 24 100 1, 0207 24 900 1, 0207 25 100 1, 0207 25 900 1, 0207 26 200 1, 0207 26 300 1, 0207 26 400 1, 0207 26 500 1, 0207 26 600 1, 0207 26 700 1, 0207 26 800 1, 0207 26 910 1, 0207 26 990 1, 0207 27 200 1, 0207 27 500 1, 0207 27 800 1, 0207 27 910 1, 0207 27 990 1, 0207 41 200 1, 0207 41 300 1, 0207 41 800 1, 0207 42 300 1, 0207 42 800 1, 0207 43 000 1, 0207 44 100 1, 0207 44 210 1, 0207 44 310 1, 0207 44 410 1, 0207 44 510 1, 0207 44 610 1, 0207 44 710 1, 0207 44 810 1, 0207 44 910 1, 0207 44 990 1, 0207 45 100 1, 0207 45 210 1, 0207 45 310 1, 0207 45 410 1, 0207 45 510 1, 0207 45 610 1, 0207 45 710 1, 0207 45 810 1, 0207 45 930 1, 0207 45 950 1, 0207 45 990 1, 0207 51 100 1, 0207 51 900 1, 0207 52 100 1, 0207 52 900 1, 0207 53 000 1, 0207 54 100 1, 0207 54 210 1, 0207 54 310 1, 0207 54 410 1, 0207 54 510 1, 0207 54 610 1, 0207 54 710 1, 0207 54 810 1, 0207 54 910 1, 0207 54 990 1, 0207 55 100 1, 0207 55 210 1, 0207 55 310 1, 0207 55 410 1, 0207 55 510 1, 0207 55 610 1, 0207 55 710 1, 0207 55 810 1, 0207 55 930 1, 0207 55 950 1, 0207 55 990 1, 0207 60 050 1, 0207 60 100 1, 0207 60 210 1, 0207 60 310 1, 0207 60 410 1, 0207 60 510 1, 0207 60 610 1, 0207 60 810 1, 0207 60 910 1, 0207 60 990 1 ծածկագրեր) | ||
|
4. |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 10 120 1, 0404 10 160 1 ծածկագրեր) |
1,0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|