ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 821-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 35,632,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տարեցների խնամք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06940684) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀայՌուսգազարդ) Լոռու ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 03108134348 պայմանագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 4,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2025 թվականի նոյեմբերի 25-ին կնքված՝ N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 99,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 8004271 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 3,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» ՓԲԸ) Լոռու կենտրոնի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 510100708 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սպարապետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06915002) 2025 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ թիվ 25-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի, կենցաղային և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2025 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ N 39/25/26-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 821-Ա որոշման |
«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում և կազմակերպում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ (հասցե` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, ՀՎՀՀ` 06940684) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
35,632,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Տարեցների տանը բնակվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում` շենքի պահպանության, կոմունալ և կապի ծառայությունների, կազմակերպական ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 10,303,000 դրամի չափով. 2) սոցիալապես անապահով տարեցների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, մշակութային միջոցառումների կազմակերպում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 25,329,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 4,270,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի. 2) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերման ծառայությունների ձեռքբերում՝ 130,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 3,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 5) աղբահանության և դեռատիզացիայի աշխատանքների իրականացում՝ 165,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 6) շենքի շահագործման համար նյութերի և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում ՝ 1,000,000 դրամ (չի ակնկալվում հարկերից ազատում). 7) սննդամթերքի ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 8) տնտեսական ապրանքների, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 1,319,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 9) հագուստի և կոշկեղենի ձեռքբերում՝ 250,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 10) անկողնային պարագաների ձեռքբերում՝ 250,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 11) տրանսպորտային միջոցների համար վառելիքի, ավտոպահեստամասերի և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 12) կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 100,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 13) դեղորայքի, բժշկական հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 1,560,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 14) գրենական և գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 144,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 15) հաշվապահական ծրագրի սպասարկման ծառայության ձեռքբերում՝ 150,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում). 16) աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: 17) մշակութային միջոցառումների կազմակերպում՝ 180,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկերից ազատում)։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 1,408,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 3.95 %-ը՝ 1) գործուղման ծախսեր՝ 144,000 դրամի չափով. 2) աշխատողների պարբերական բժշկական զննության ծառայության ձեռքբերում 170 000 դրամի չափով. 3) գրենական և գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 144,000 դրամի չափով. 4) հաշվապահական ծրագրի սպասարկման ծառայության ձեռքբերում՝ 150,000 դրամի չափով. 5) աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 800,000 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետի աշխատակազմ, տեղական ինքնակառավարման մարմիններ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|