Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1924-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 417-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման՝

1) նախաբանում «21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը» բառերով.

2) 5-րդ և 7-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.

3) N 1 հավելվածի 4-րդ կետը և 5-րդ կետի 2-րդ ենթակետը «դեկտեմբեր» բառից առաջ լրացնել «2026 թվականի» բառերով.

4) N 2 հավելվածի 3-րդ և 15-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2026» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 417-Լ որոշման՝

1) N 1 հավելվածի 3-րդ կետը «դեկտեմբեր» բառից առաջ լրացնել «2026 թվականի» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով,

բ. 5-րդ կետի 5-րդ ենթակետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքերի և» բառերով,

գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) եթե ընտանիքի անդամն ունի ամուսին (գրանցված ամուսնության դեպքում), որի տվյալները որպես ընտանիքի անդամ չեն նշվել դիմումում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան