ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1193-Ա
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ստեղծել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թվականի առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1193-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության սփյուռքի ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ստեղծագործական տնօրինության գործադիր պրոդյուսեր (համաձայնությամբ)
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |