Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-450-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքէջերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.».

2) 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2) օրենքով սահմանված կարգով համակարգում են տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռմիջադեպերին արձագանքելու աշխատանքները.».

3) 5.4-րդ կետի «իրականացնում են» բառերը փոխարինել «իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.7-րդ և 5.8-րդ կետերով.

«5.7) իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն, Կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված և լիազորված մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված լիազոր և ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների (չափորոշիչների) համաձայն.

5.8) պետական մարմինների՝ համացանցում տեղակայված տեղեկատվության (այդ թվում՝ պետական մարմինների պաշտոնական կայքէջերի) պաշտպանության, ինչպես նաև համացանցին պետական մարմինների անվտանգ համակցումն ապահովելու համար շահագործում են տեղեկատվական համակարգեր.»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.7-րդ և 5.8-րդ կետերով նախատեսված լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար լիազորված մարմնի համակարգում ձևավորվում է Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնը (National Cyber Defense Center)՝ որպես կառուցվածքային ստորաբաժանում:

1.2. Լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փոխգործակցության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կիբեռանվտանգության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:

3. Մինչև սույն օրենքից բխող Կառավարության որոշման ընդունումը լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմերի միջև տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև փոխգործակցությունն իրականացվում են միայն օրենքներով սահմանված կարգավորումների շրջանակում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-450-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: