ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով.
2) 2-րդ մասի «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-473-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: