Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-465-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտությունը իրականացնում է պետությունը՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում։»:

 

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս օգտվում են պացիենտների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձանց իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման, ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

7. Պետությունն առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, այդ թվում՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների հիման վրա թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-465-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: