ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/11, նոյեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
10.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«10» նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1995 թ. N 67

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Էջմիածնի պահածոների գործարանի ու «Պ և Ի Ֆուղ փրողակշըն թեքնոլոջի մենեջմենթ» ընկերության միջև «Հայկական տոմատի ընկերություն» համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին 1995 թվականի ապրիլի 11-ին կնքված պայմանագիրը, սեփականաշնորհել «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 15 կմ երկարությամբ երկաթգիծը` սահմանված կարգով այն հանձնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տնօրինությանը:

1.3. «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Ընկերության  կանոնադրական հիմնադրամը սահմանել 45297 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 36240 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 15883 հազ. դրամ:

1.6. Գույքի գնումն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.1. Սեփականաշնորհել «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկությունը` «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքերը և դրանք հանձնել պատգամավորների Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

2.3. «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանել 45100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 36080 հազ. դրամ:

2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 44358 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3608 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը` «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9950 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7960 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2176 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1592 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկությունը` «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Այգեպարի գործարանը` այն թողնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տնօրինության տակ։

4.3. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 1 և 2 բնակելի շենքերը (գյուղ Այգեպար) և դրանք հանձնել պատգամավորների Տաուշի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

4.4. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9064 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7250 հազ. դրամ:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20763 հազ. դրամ:

4.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1450 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.9. Սահմանել, որ «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.10. Սահմանել, որ «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6061 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4850 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 503,5 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 970 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը` «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3280 հազ. դրամ:

6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6857,6 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 656 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկությունը` «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 41 բնակելի տները և դրանք հանձնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

7.3. «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4413 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3530 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 985 հազ. դրամ:

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 353 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն հանձնել պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

8.3. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3236 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2590 հազ. դրամ:

8.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 45362 հազ. դրամ:

8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1295 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Թույլատրել «RR» ՍՊԸ-ին գնել «Երարդշին» համաշինական պետական ձեռնարկությունից վարձակալած 2561 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել «Քրիստա» կոոպերատիվին գնել «Հայջերմամոնտաժ» պետական ձեռնարկությունից վարձակալած 938 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.1. Թույլատրել «Արուսյակ» արտադրական  կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայսանտեխմոնտաժ» պետական ձեռնարկությունից վարձակալած 839 հազ. դրամ արժեքով գույքը:

11.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.1. Սեփականաշնորհել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկությունը` «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1688 հազ. դրամ:

12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 64,9 հազ. դրամ:

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 844 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.8. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.9. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

13.1. Թույլատրել «Վայոց» վարձակալական ձեռնարկությանը գնել Երևանի տրիկոտաժե ձեռնոցների արտադրական միավորումից վարձակալած (ք. Երևան, Գաջեգործների 44) 161 հազ. դրամ արժեքով գույքը:

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Չինար» ֆիրմային խանութների միավորումը:

14.2. «Չինար» ֆիրմային խանութների միավորման ներքոհիշյալ խանութները որպես «փոքր» օբյեկտներ սեփականաշնորհել իրենց աշխատավորական կոլեկտիվներին.

 

N 1 ֆիրմային խանութ քաղ. Վանաձոր, Թումանյան 1
N 2 ֆիրմային խանութ քաղ. Էջմիածին, Մ. Մաշտոցի 6
N 3 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 31ա
N 4 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 4
N 5 ֆիրմային խանութ քաղ. Կամո, Սարուխանյան 93ա
N 7 ֆիրմային խանութ քաղ. Սևան, Նալբանդյան 25
N 9 ֆիրմային խանութ քաղ. Աբովյան
N 10 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Աճառյան փող.
N 11 ֆիրմային խանութ քաղ. Կամո, Դաշտոյան փող.
N 12 ֆիրմային խանութ քտա Վարդենիս, Լեռնագործների փող.

 

14.3. Լուծարված «Չինար» ֆիրմային խանութների միավորման գույքը թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինության տակ:

14.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել իրենց աշխատավորական կոլեկտիվներին:

14.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

14.6. Սահմանել, որ սեփականաշնորհման պատճառով լուծարված «Չինար» ֆիրմային խանութների միավորման աշխատակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նշված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհմանը:

14.7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում «Չինար» միավորման խանութների պարտքերի մասին տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 10-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ