ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱՄ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՋԵՐՄՈՒԿԻ ՍՊԱՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
20.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1995 թ. N 35

Քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱՄ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՋԵՐՄՈՒԿԻ ՍՊԱՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 14-ի N 340 որոշման 2-րդ կետի՝

1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ջերմուկի սպանդի արտադրամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 379 հազ. դրամ։

3. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ջերմուկի սպանդի արտադրամասի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան