«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1995 թ. N 34
Քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱՄ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՍԻՍԻ ԱՆԱՍՆԱՄԹԵՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 14-ի N 340 որոշման 2-րդ կետի՝
1. «Երևանի « Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մասիսի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 906 հազ. դրամ։
3. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մասիսի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում՝ «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |