ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5208-Ա |
«19» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԵԼԻՆՍԿՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.87 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 29.34ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Առաքելյանի դիմումը` Բելինսկու փողոցի հ.87 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Առաքելյանին պատկանող 233.6քմ մակերեսով հողամասից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03072024-01-0299 վկայական)` 29.34քմ մակերեսով մասի գործառնական նշանակությունը փոփոխելու և առանձին հասցեներ տրամադրելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-126198-25 եզրակացությունը.
1. Բելինսկու փողոցի հ.87 հասցեում գտնվող 14.1քմ մակերեսով հասարակական շինության զբաղեցրած 29.34քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել հասարակական կառուցապատման։
2. Բելինսկու փողոցի հ.87 հասցեում գտնվող, Ա/Ձ Տիգրան Փոթիկյանի կողմից 13.11.2025թ. կազմված հողամասի բաժանման հատակագծի հիման վրա առանձնացվող 14.1քմ մակերեսով հասարակական շինությանը և դրա զբաղեցրած 29.34քմ մակերեսով հողամասին տրամադրել «Վ.Բելինսկու փողոց, հ.87/1», իսկ 21.9քմ մակերեսով ավտոտնակին և դրա զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողամասին՝ «Վ. Բելինսկու փողոց, հ.87/2» հասցեները:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|