ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-30.01.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5202-Ա

«19» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.12.2025 թ.

հ. 5202-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արմեն Աբովյան

/լիազորված անձ/

Սերժիկ Ավագյան

Նոր Խարբերդի այգետարածք

հողամաս

Սերժիկ Ավագյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.11.2025թ. հ.Հ-11390 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.1

01113GHFCKRE

 

2

Թամարա Թումանյան

/լիազորված անձ/

«Խախամյան Հերիթիջ» ՍՊԸ

/սեփականատեր/

Գ. Հովսեփյան փողոց, հ.38/10 շենք, հ.8

բնակարան

«Խախամյան Հերիթիջ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.38/10 շենքի հ.8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20112025-01-0358, ընդհ. բաժն. 11.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 70.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.38/10 շենք, բն.8/1

01093XPEGGFU

 

3

Սևակ Ղարիբյան

Սեպուհի փողոց, հ.1 և հ.1/1

հողամաս

Սևակ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող, Սեպուհի փողոցի հ.1 և հ.1/1 հասցեներում գտնվող, բնակելի տների զբաղեցրած հողամասին /վկ. հ.01022023-01-0025 և հ.01022023-01-0074/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սեպուհի փողոց, հ.1

010337JKMDKE

 

4

Ղարիբջան Թևանյան

/լիազորված անձ/

Անահիտ Գալեչյան և Արման Թևանյան

Վարդանանց փողոց, հ.115/1

բնակելի տուն

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.12.2025թ. հ.9188, հ.9189 և հ.9194 վկայագրերով, Անահիտ Գալեչյանին և Արման Թևանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդանանց փողոցի հ.115/1 հասցեում գտնվող 270.6քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Վարդանանց փողոց, հ.63

010633Z5AXUN

 

5

Սուսաննա Սարգսյան

Զավարյան փողոց, հ.11

բնակելի տուն

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.11.2025թ. հ.21015 և 21016 վկայագրերով, Սուսաննա Սարգսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Զավարյան փողոց, հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Զավարյան փողոց, հ.11/1

01063NE4MPQS

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2026, N 353-Ա 19.12.2025, N 5202-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան