«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1995 թ. N 62
Քաղ. Երևան
1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հոկտեմբերի 14-ի «1995 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի:
2. Տարածաշրջաններում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների կոորդինացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծել կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:
Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ Վ. Սարգսյանի վրա:
3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 1995 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել շրջանային (քաղաքային, միջշրջանային) դատախազական մարմիններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.
ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:
6. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1995 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար`
ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև` սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական, ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետների:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով, շրջանային կենտրոնական հիվանդանոցների բազայի վրա ապահովել զորակոչիկների պարտադիր ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարների պատրաստումը:
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայարաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում:
Զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր:
8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`
ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումն ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.
բ) 1995 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման նպատակով շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը եռամսյա ժամկետով ապահովել ավտոտրանսպորտային միջոցներով` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:
Սահմանել, որ կոորդինացիոն հանձնախմբերի աշխատանքի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում)` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
10. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1995 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 28-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1995 թ. հոկտեմբերի 28-ի N 62 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ) |
| Վ. Սիրադեղյան | - ՀՀ ներքին գործերի նախարար |
| Ա. Գևորգյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
| Ա. Բաբլոյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Հ. Քոչինյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
| Ս. Գևորգյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Վ. Հարությունյան |
- ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության պետի պաշտոնակատար |
| Ա. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ |
| Է. Մելիտոնյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ |
| Բ. Ոսկանյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1995 թ. հոկտեմբերի 28-ի N 62 որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ
|
Տարածաշրջանի և շրջանի անվանումը |
Հանձնախմբերի անդամները | |
|
1 |
2 | |
| 1-ին տարածաշրջան | Վ. Խաչատրյան |
պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար) |
| քաղ. Երևան | ||
| Լ. Կարապետյան | ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորա-հավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ | |
| Մ. Բադիրյան | Երևան քաղաքի դատախազ | |
| Ա. Զաքարյան | Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ | |
| Ա. Արսենյան | ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ | |
| 2-րդ տարածաշրջան | Ա. Քոչարյան | Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար) |
| Շիրակի գոտի | ||
| Գյումրի (կենտրոն) | Ա. Տեր-Թադևոսյան | ՀՀ պաշտպանության նախարարի օգնական |
| Մոսկովյան | ||
| Շիրակի | ||
| Ախուրյանի | ||
| Արթիկի | ||
| Աշոցքի | Վ. Հովհաննիսյան | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Անիի | ||
| Թալինի | Ա. Միքայելյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Ա. Զաքարյան | ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| 3-րդ տարածաշրջան | Գ. Դալիբալթայան | ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչ (հանձնախմբի ղեկավար) |
| Վանաձորի գոտի | ||
|
Վանաձոր (կենտրոն) Սպիտակի |
Ա. Պետրոսյան | ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ |
| Ստեփանավանի | Ռ. Պողոսյան | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
|
Գուգարքի Տաշիրի |
Ա. Գրիգորյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Խ. Հակոբյան | ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
|
4-րդ տարածաշրջան
|
Ա. Գոմցյան | «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար) |
|
Սևանի գոտի |
||
| Վարդենիս (կենտրոն) | ||
| Վարդենիսի | ||
| Սևանի | ||
| Կամոյի | ||
| Մարտունու | ||
| Կրասնոսելսկի | ||
| Հ. Հարոյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
| Վ. Վարդանյան | ՀՀ զինվորական դատախազ | |
| Ի. Ամիրխանյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Հ. Հարությունյան | ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
|
5-րդ տարածաշրջան |
Ա. Պետրոսյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար) |
| Արարատի գոտի | ||
| Արարատ (կենտրոն) | ||
| Արարատի | Գ. Կարապետյան | Արարատի միջշրջանային դատախազ |
| Մասիսի | Մ. Կիրակոսյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Արտաշատի | ||
| Տ. Բոստանջյան | ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| 6-րդ տարածաշրջան | Ս. Աբրահամյան | ՀՀ տարածքային կառավարման գծով նախարարի աշխատա-կազմի ղեկավար (Սյունիք-Զանգեզուր) (հանձնախմբի ղեկավար) |
|
Սյունիքի գոտի |
||
| Գորիս (կենտրոն) | ||
| Գորիսի | ||
| Սիսիանի | Ա. Էլոյան | Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ |
| Կապանի | ||
| Մեղրու | Ա. Տեր-Սահակյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
|
Վայքի Եղեգնաձորի |
Ա. Վարդանյան |
ՀՀ պաշտպանության նախարարության Գորիսի տարածա-շրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Մ. Հայրապետյան | ՀՀ պաշտպանության նախարարության քիմիական զորքերի բաժնի պետ | |
| 7-րդ տարածաշրջան | Վ. Շիրխանյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար) |
| Արմավիրի գոտի | ||
|
Հոկտեմբերյան (կենտրոն) |
Մ. Սարգսյան | ՀՀ պատպանության նախարարության մարտական պատ-րաստականության վարչության պետ |
|
Էջմիածնի |
||
|
Արմավիրի |
||
| Աշտարակի | ||
| Ապարանի | ||
| Հ. Իսաջանյան | ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ | |
| Մ. Այվազյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Ս. Աթանեսյան | ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| 8-րդ տարածաշրջան | Մ. Աբրահամյան | ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարա-կանների գծով գեներալ (հանձնախմբի ղեկավար) |
| Կոտայքի գոտի | ||
|
Աբովյան (կենտրոն) Կոտայքի Հրազդանի Նաիրիի |
Գ. Հարությունյան | ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ |
| քաղ. Չարենցավան | ||
| Վ. Գասպարյան | ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ | |
| Ս. Մխիթարյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Վ. Սարգսյան | ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
|
9-րդ տարածաշրջան
Աղստևի գոտի |
Վ. Մովսիսյան | ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնախմբի ղեկավար) |
| Իջևան (կենտրոն) | ||
| Իջևանի | ||
|
Թումանյանի Նոյեմբերյանի |
Կ. Ելոյան | ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ |
| Տաուշի | ||
| քաղ. Դիլիջան | ||
| Ա. Գյոզալյան | ՀՀ դատախազության քննչական մասի պետ | |
| Ա. Վարդանյան | ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Ա. Հովակիմյան | ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1995 թ. հոկտեմբերի 28-ի N 62 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ, գլխավոր սպայակույտի պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Թոփչյան | - թերապևտ |
| Վ. Դարբինյան | - նյարդաբան |
| Գ. Բաբայան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
| Ա. Շաքարյան | - ակնաբույժ |
| Կ. Բաբայան | - մաշկային բժիշկ |
| Հ. Սարուխանյան | - վիրաբույժ |
| Ս. Թորոսյան | - հոգեբույժ |
| Լ. Գեղամյան | - հանձնաժողովի քարտուղար |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|