ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/10, հոկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
28.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.1995

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1995 թ. N 62

Քաղ. Երևան

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հոկտեմբերի 14-ի «1995 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի:

2. Տարածաշրջաններում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների կոորդինացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծել կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:

Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ Վ. Սարգսյանի վրա:

3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1995 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել շրջանային (քաղաքային, միջշրջանային) դատախազական մարմիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:

6. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1995 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար`

ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև` սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետների:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով, շրջանային կենտրոնական հիվանդանոցների բազայի վրա ապահովել զորակոչիկների պարտադիր ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարների պատրաստումը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայարաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում:

Զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր:

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումն ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.

բ) 1995 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման նպատակով շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը եռամսյա ժամկետով ապահովել ավտոտրանսպորտային միջոցներով` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:

Սահմանել, որ կոորդինացիոն հանձնախմբերի աշխատանքի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում)` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

10. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1995 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

հոկտեմբերի 28-ի N 62 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ)
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Ս. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան

- ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության պետի պաշտոնակատար

Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ
Է. Մելիտոնյան - ՀՀ տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

հոկտեմբերի 28-ի N 62 որոշման

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ

 

Տարածաշրջանի և շրջանի անվանումը

Հանձնախմբերի անդամները

1

2

1-ին տարածաշրջան Վ. Խաչատրյան

պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի

նախագահ (հանձնախմբի ղեկավար)

քաղ. Երևան    
  Լ. Կարապետյան  ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորա-հավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
  Մ. Բադիրյան Երևան քաղաքի դատախազ
  Ա. Զաքարյան Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ
  Ա. Արսենյան ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
2-րդ տարածաշրջան Ա. Քոչարյան Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)
Շիրակի գոտի    
Գյումրի (կենտրոն) Ա. Տեր-Թադևոսյան ՀՀ պաշտպանության նախարարի օգնական
Մոսկովյան    
Շիրակի    
Ախուրյանի    
Արթիկի    
Աշոցքի Վ. Հովհաննիսյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Անիի    
Թալինի Ա. Միքայելյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Ա. Զաքարյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ
3-րդ տարածաշրջան Գ. Դալիբալթայան ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչ (հանձնախմբի ղեկավար)
Վանաձորի գոտի    

Վանաձոր (կենտրոն)

Սպիտակի

Ա. Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ
Ստեփանավանի Ռ. Պողոսյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գուգարքի

Տաշիրի

Ա. Գրիգորյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Խ. Հակոբյան ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ

4-րդ տարածաշրջան

 

Ա. Գոմցյան «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)

Սևանի գոտի

   
Վարդենիս (կենտրոն)    
Վարդենիսի    
Սևանի    
Կամոյի    
Մարտունու    
Կրասնոսելսկի    
  Հ. Հարոյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  Վ. Վարդանյան ՀՀ զինվորական դատախազ
  Ի. Ամիրխանյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Հ. Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ

5-րդ տարածաշրջան

Ա. Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար)
Արարատի գոտի    
Արարատ (կենտրոն)    
Արարատի Գ. Կարապետյան Արարատի միջշրջանային դատախազ
Մասիսի Մ. Կիրակոսյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Արտաշատի    
  Տ. Բոստանջյան ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետ
6-րդ տարածաշրջան Ս. Աբրահամյան ՀՀ տարածքային կառավարման գծով նախարարի աշխատա-կազմի ղեկավար (Սյունիք-Զանգեզուր) (հանձնախմբի ղեկավար)

Սյունիքի գոտի

   
Գորիս (կենտրոն)    
Գորիսի     
Սիսիանի Ա. Էլոյան Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ
Կապանի    
Մեղրու Ա. Տեր-Սահակյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Վայքի

Եղեգնաձորի

 

Ա. Վարդանյան

ՀՀ պաշտպանության նախարարության Գորիսի տարածա-շրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Մ. Հայրապետյան ՀՀ պաշտպանության նախարարության քիմիական զորքերի բաժնի պետ
7-րդ տարածաշրջան Վ. Շիրխանյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար)
Արմավիրի գոտի    

Հոկտեմբերյան (կենտրոն)

Մ. Սարգսյան ՀՀ պատպանության նախարարության մարտական պատ-րաստականության վարչության պետ

Էջմիածնի

   

Արմավիրի

   
Աշտարակի    
Ապարանի    
  Հ. Իսաջանյան ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ
  Մ. Այվազյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Ս. Աթանեսյան ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ
8-րդ տարածաշրջան Մ. Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարա-կանների գծով գեներալ (հանձնախմբի ղեկավար)
Կոտայքի գոտի    

Աբովյան (կենտրոն)

Կոտայքի

Հրազդանի

Նաիրիի

Գ. Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ
քաղ. Չարենցավան    
  Վ. Գասպարյան ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ
  Ս. Մխիթարյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Վ. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ

9-րդ տարածաշրջան

 

Աղստևի գոտի

Վ. Մովսիսյան ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնախմբի ղեկավար)
Իջևան (կենտրոն)    
Իջևանի    

Թումանյանի

Նոյեմբերյանի

Կ. Ելոյան ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ
Տաուշի    
քաղ. Դիլիջան    
  Ա. Գյոզալյան ՀՀ դատախազության քննչական մասի պետ
  Ա. Վարդանյան ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
  Ա. Հովակիմյան ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի զինվորական ոստիկանության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1995 թ.

հոկտեմբերի 28-ի N 62 որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ, գլխավոր սպայակույտի պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ
Ս. Թորոսյան - հոգեբույժ
Լ. Գեղամյան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ