ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման նպատակով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հանձնարարել հանձնաժողովին եռամսյա ժամկետում մշակել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր` նրանում նախատեսելով պաշտոնական հանդիսավոր նիստի գումարում Երևանում, ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպում, Հայոց ցեղասպանության թանգարանային համալիրի հիմնում և այլ միջոցառումներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծել և ապահովել հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
16 մայիսի 1994 թ. ՆՀ-292 |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Լևոն Տեր-Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Բաբկեն Արարքցյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ
Գագիկ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ
Հրանտ Բագրատյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ռաֆայել Ղազարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ
Ռաֆայել Պապայան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ
Վարդգես Գնունի - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար
Ժիրայր Լիպարիտյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Ռադիկ Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Գագիկ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Սեն Արևշատյան - Մատենադարանի տնօրեն
Մկրտիչ Ներսիսյան - ակադեմիկոս
Ռուբեն Սահակյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոնստանտին Խուդավերդյան - Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր
Գրիգոր Խանջյան - նկարիչ
Վահագն Գրիգորյան - գրող
Սասուն Գրիգորյան - «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի խորհրդի նախագահ
Լավրենտի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ
(կազմը լրաց. 03.02.95 ՆՀ-416)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 03.02.1995, ՆՀ-416 | 16.05.1994, ՆՀ-292 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|