ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ՏՈԿՈՍԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
18.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«18» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1995 թ. N 110

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ՏՈԿՈՍԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի (12.1 մլրդ դրամ` 30.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք) պետական բաժնեմասի (9.6 մլրդ դրամ` 24.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք) 15 տոկոսին համարժեք բաժնետոմսերի արժեքի չափով թողարկել 1.44 մլրդ դրամ (3.6 մլրդ ԱՄՆ-ի դոլարին համարժեք) արժեքով սերտիֆիկատ և եռօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը որպես Ռուսաստանի Դաշնության  կողմից հատկացված պետական վարկի վերադարձելիության ապահովման պետական երաշխիք` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վավերացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի պետական վարկի մասին» համաձայնագրի 8 հոդվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` եռօրյա ժամկետում մշակել գրավի պարտավորության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերության  բաժնետոմսերի փոխանցման կարգի և պայմանների մասին արձանագրության նախագիծ, հաշվի առնելով, որ`

ա) ռուսական կողմին տրված գրավի պարտավորությունը մինչև 1999 թվականի դեկտեմբերի 1-ը մնում է նրա տրամադրության տակ.

բ) պետական վարկի հատկացման և մարման ժամանակաշրջանում ռուսական կողմը չունի գրավի պարտավորության դիմաց բաժնետոմսեր ստանալու իրավունք, չի ստանում շահաբաժիններ, չի կարող դրանք վաճառել կամ տալ երրորդ կողմին` առանց հայկական կողմի գրավոր համաձայնության.

գ) գրավի պարտավորությունը ռուսական կողմին տրվում է տրամադրած վարկի գումարի չափին համամասնորեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան