«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«18» դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1995 թ. N 109
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ՏՈԿՈՍԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Սանկտ-Պետերբուրգի «Արարատ» գինու և կոնյակի փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի (886.1 մլն դրամ` 2215.3 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք) պետական բաժնեմասի 15 տոկոսին համարժեք բաժնետոմսերի արժեքի չափով թողարկել 79.7 մլն դրամ (199.4 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք) արժեքով սերտիֆիկատ և եռօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հատկացված պետական վարկի վերադարձելիության ապահովման պետական երաշխիք` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վավերացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի պետական վարկի մասին» համաձայնագրի 8 հոդվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` եռօրյա ժամկետում մշակել գրավի պարտավորության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Արարատ» գինու և կոնյակի փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցման կարգի և պայմանների մասին արձանագրության նախագիծ, հաշվի առնելով, որ`
ա) ռուսական կողմին տրված գրավի պարտավորությունը մինչև 1999 թվականի դեկտեմբերի 1-ը մնում է նրա տրամադրության տակ.
բ) պետական վարկի հատկացման և մարման ժամանակաշրջանում ռուսական կողմը չունի գրավի պարտավորության դիմաց բաժնետոմսեր ստանալու իրավունք, չի ստանում շահաբաժիններ, չի կարող դրանք վաճառել կամ տալ երրորդ կողմին` առանց հայկական կողմի գրավոր համաձայնության.
գ) գրավի պարտավորությունը ռուսական կողմին տրվում է տրամադրած վարկի գումարի չափին համամասնորեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 18-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|