ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 23-ի N 2/փ-229 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հուլիսի 25-ի N 01.2/03.1/07074-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 25-ի N Պ-2126) և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 2025 թվականի նոյեմբերի 21-ի N 03/11.5/19286-25 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ի N Պ-3422)՝ Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական մասում՝ Առինջ բնակավայրի տարածքային զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 2/2 հասցեում գտնվող 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով 0,7 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս` նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 4.1 տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «16.53» թիվը փոխարինել «15.83» թվով, 2.1-րդ տողի 2-րդ սյունակում՝ «505.67» թիվը փոխարինել «506.37» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «506.57» թիվը փոխարինել «507.27» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 2/2 հասցեում գտնվող 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով 0,7 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել վեց վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով հողամասի վրա «ԵՆԹԳ-1» բառերը փոխարինել «ԲՆԿԳ-3» բառերով, աղյուսակի 3-րդ սյունակում՝ «17.16» թիվը փոխարինել «16.46» թվով, «13,17» թվից հետո լրացնել «0.7» թիվը և 7-րդ սյունակում «4-5 վերգետնյա հարկ,» բառերից հետո լրացնել «6 վերգետնյա հարկ,» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -24 ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 18 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|