ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5180-Ա |
«18» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.75 ՀԱՍՑԵՈՒՄ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՐԵՄ ՌՈԲԵՐՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱԼՎԱՐԴ ԵՐԵՄԻ ՖԻԼՊԵԻՆ, ԿԱՐԻՆԵ ԵՐԵՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՄԱՐԻՆԵ ԵՐԵՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ԵՐԵՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄԻ ԿԼԵԵԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.75/2 ԵՎ Հ.75/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՍԵՅՍՄԱԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 14.02.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Հայկ Ավագյան Ալեքսանի» ԱՁ-ի կողմից 06.02.2025թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (12.05.2022թ. հ.Դ-18705-22, 14.02.2023թ. հ.Դ-18636-23, 14.02.2023թ. հ.Դ-30359-23, 12.07.2023թ. հ.Դ-83833-23, 02.10.2023թ. հ.Դ-121115-23, 21.11.2024թ. հ.Դ-148108-24, 18.02.2025թ. հ.Դ-18056-25, 28.04.2025թ. հ.Դ-44976-25, 29.05.2025թ. հ.Դ-56837-25).
1. Երևան, Կենտրոն, Աղյուսագործների 2-րդ փողոց, հ.75 հասցեում` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07012022-01-0140 վկայական) քաղաքացիներ Երեմ Ռոբերտի Խաչատրյանին, Ալվարդ Երեմի Ֆիլպեին, Կարինե Երեմի Խաչատրյանին, Մարինե Երեմի Խաչատրյանին, Աննա Երեմի Խաչատրյանին, Ռուզաննա Երեմի Կլեեին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 128.15քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 668943 (վեց հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 87.0քմ (63,7քմ մակերեսով հողամասի համար՝ Աղյուսագործների 2-րդ փողոց, հ.75/2, 23,3քմ մակերեսով հողամասի համար՝ Աղյուսագործների 2-րդ փողոց, հ.75/3 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տանը կից օժանդակ շինություններ գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցները (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր հ.20223UAHIG, հ.2022XO5OYA), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ 87,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Երեմ Ռոբերտի Խաչատրյանին, Ալվարդ Երեմի Ֆիլպեին, Կարինե Երեմի Խաչատրյանին, Մարինե Երեմի Խաչատրյանին, Աննա Երեմի Խաչատրյանին, Ռուզաննա Երեմի Կլեեին, այսուհետ՝ Գնորդներ։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |