ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.445-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5170-Ա

«17» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.445-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր և Կարեն Խաչատրյանների լ/ա Արամ Մանուկյանի դիմումը՝ Արտաշատի խճուղի հ.3/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արթուր և Կարեն Խաչատրյաններին պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.06.2024թ. հ.03062024-01-0413 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 12.11.2024թ. հ.ՄՇ/45943, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.11.2024թ. հ.ԴԳ7884, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 14.11.2024թ. հ.53/53.13/4808-2024, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 11.11.2024թ. հ.2163/2ն-7 գրությունները, ինչպես նաև 25.07.2024թ. հ.01/18-05-52-24 քանդման թույլտվությունը:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 9-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2025թ. նոյեմբերի 18-ի հ.445-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի հ.3/1 հասցեում գտնվող, Արթուր և Կարեն Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.8հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրվել է «արդյունաբերրության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.06.2025թ. հ.Դ-48375-25 եզրակացությունը.

1. Երևան քաղաքի Արտաշատի խճուղի հ.3/1 հասցեում գտնվող, Արթուր և Կարեն Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.8հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.445-Ա որոշման համապատասխան, սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ արդյունաբերական օբյեկտների:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի հ.438 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի համաձայն՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:».

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ը» ենթակետին և նույն հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխանելու դեպքում` նախատեսվող գործունեությունն ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Ձև N 1-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան