ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐԱԳԱՎԻԹ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.23/2 ՀԱՍՑԵՈՒՄ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԴԻԱ ԵԳՈՐՈՎՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՊԱՐԳԵՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5190-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2025-13.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5190-Ա

«18» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐԱԳԱՎԻԹ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.23/2 ՀԱՍՑԵՈՒՄ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԴԻԱ ԵԳՈՐՈՎՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ՊԱՐԳԵՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 22.11.2023թվականի թիվ ՎԴ/5305/05/23 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ` «Մելկար» ՍՊԸ-ի կողմից 24.08.2021թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (10.09.2025թ. հ.Դ-99847-25, 13.11.2025թ. հ.Դ-126227-25).

1. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 8-րդ փողոց, հ.23/2 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05092019-01-0217 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Լիդիա Եգորովնա Ավետիսյանի և Աշոտ Պարգևի Ավետիսյանի կողմից ինքնակամ իրականացված 70,79 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 226953 (երկու հարյուր քսանվեց հազար ինը հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2026, N 2292-Ա 18.12.2025, N 5190-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան