ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5182-Ա |
«18» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑ Հ.2/7 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԱՐԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՀՐԱՉՅԱՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8․1-ին, 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ` Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 25.02.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 01.12.2021թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձանց դիմումները (12.12.2022թ. հ.Դ-119376-22, 27.02.2025թ. հ.Դ-21688-25, 29.07.2025թ. հ.Դ-81705-25, 06.10.2025թ. հ.Դ-110401-25), ինչպես նաև հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Երևան, Կենտրոն, Հերացու փողոց հ.2/7 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Մարինե Սամվելի Հովասափյանի և Դավիթ Հրաչյայի Մանուկյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.4218-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվել է ուժը կորցրած.
1. Երևան, Կենտրոն, Հերացու փողոց հ.2/7 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23112021-01-0418 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Մարինե Սամվելի Հովասափյանին և Դավիթ Հրաչյայի Մանուկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 30.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն), ինքնակամ բացված պատուհանը՝ 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 383198 (երեք հարյուր ութսուներեք հազար մեկ հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|