«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«12» դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 1995 թ. N 108
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 478 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Տարավերանորոգման ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Տարավերանորոգման ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
1.2. «Տարավերանորոգման ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
1.3. «Տարավերանորոգման ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 145240 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 116190 հազ. դրամ:
1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 56864.7 հազ. դրամ:
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11619 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Տարավերանորոգման ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Տարավերանորոգման ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Տարավերանորոգման ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տարավերանորոգման ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
2.1. Սեփականաշնորհել «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» պետական ձեռնարկությունը` «Երևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.2. «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Իջևանի մասնաճյուղը և այն սեփականաշնորհել բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.3. «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 135330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 108260 հազ. դրամ:
2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14454 հազ. դրամ:
2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10826 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Երևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Երևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Երևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
3.1. Սեփականաշնորհել «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» ՊՁ-ի Իջևանի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը` «Իջևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
3.2. «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» ՊՁ-ի Իջևանի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3.3. «Երևանի արևելյան արտադրանքների կոմբինատ» ՊՁ-ի Իջևանի մասնաճյուղ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12520 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10020 հազ. դրամ:
3.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1002 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Իջևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Իջևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Իջևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իջևանի արևելյան արտադրանքի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Սեփականաշնորհել «Վանաձորի «Կանակա» արտադրաշինարարական պետական ձեռնարկությունը` «Վանաձորի «Կանակա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
4.2. «Վանաձորի «Կանակա» արտադրաշինարարական պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքերը և հանձնել պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
4.3. «Վանաձորի «Կանակա» արտադրաշինարարական պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 68940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 55150 հազ. դրամ:
4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 122740.7 հազ. դրամ:
4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11030 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
4.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վանաձորի «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Վանաձորի «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Վանաձորի «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.1. Սեփականաշնորհել «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
5.3. «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 63660 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 50930 հազ. դրամ:
5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 33882 հազ. դրամ:
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5093 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.8. Սահմանել, որ «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.9. Սահմանել, որ «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.11. Գաղտնի:
6.1. Սեփականաշնորհել «Ռեզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ռեզիստոր» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Ռեզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
6.3. «Ռեզիստոր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 25490 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20390 հազ. դրամ:
6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12579 հազ. դրամ:
6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2039 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Ռեզիստոր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.8. Սահմանել, որ «Ռեզիստոր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.9. Սահմանել, որ «Ռեզիստոր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ռեզիստոր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
6.11. Գաղտնի:
7.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
7.3. «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12573 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10060 հազ. դրամ:
7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12871 հազ. դրամ:
7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1006 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ստեփանավանի «Լիպո» պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
8.1. Սեփականաշնորհել «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» պետական ձեռնարկությունը` «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
8.2. «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ստեկլո» արտադրական կոոպերատիվին և «Աղաջան» ՍՊԸ-ին վարձակալության հանձնված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալներին.
Թույլատրել «Ստեկլո» արտադրական կոոպերատիվին գնել իր կողմից վարձակալված 673 հազ. դրամ արժեքով գույքը և «Աղաջան» ՍՊԸ-ին` գնել իր կողմից վարձակալված 241 հազ. դրամ արժեքով գույքը, վճարումներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.3. «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10180 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8145 հազ. դրամ:
8.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3170 հազ. դրամ:
8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8145 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.8. Սահմանել, որ «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.9. Սահմանել, որ «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
9.1. Սեփականաշնորհել «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունը` «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
9.2. «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
9.3. «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10005 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10005 հազ. դրամ:
9.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 647.3 հազ. դրամ:
9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2001 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
9.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.8. Սահմանել, որ «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.9. Սահմանել, որ «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմէքսպո» ԿՏՊԿ N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
10.1. Սեփականաշնորհել «Վան» կոշիկի ԱԱՄ-ի Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը` «Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
10.2. «Վան» կոշիկի ԱԱՄ-ի Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
10.3. «Վան» կոշիկի ԱԱՄ-ի Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3295 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2635 հազ. դրամ:
10.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 98 հազ. դրամ:
10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 527 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
10.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.8. Սահմանել, որ «Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.9. Սահմանել, որ «Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բյուրեղավանի կոշիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
11.1. Սեփականաշնորհել «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
11.2. «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի վագոն-տնակները (20 հատ) և հանձնել պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
11.3. «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2510 հազ. դրամ:
11.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6540 հազ. դրամ:
11.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 502 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
11.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.8. Սահմանել, որ «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի «Լոռի» կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
12.1. Սեփականաշնորհել «Սիսիանի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Սիսիանի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
12.2. «Սիսիանի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքը և հանձնել պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:
12.3. «Սիսիանի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2676 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2140 հազ. դրամ:
12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5924.1 հազ. դրամ:
12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1070 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Սիսիանի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12.8. Սահմանել, որ «Սիսիանի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
12.9. Սահմանել, որ «Սիսիանի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիսիանի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
13.1. Սեփականաշնորհել «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» պետական ձեռնարկությունը` «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
13.2. «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
13.3. «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1932 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1546 հազ. դրամ:
13.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2196 հազ. դրամ:
13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1546 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
13.8. Սահմանել, որ «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
13.9. Սահմանել, որ «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
14.1. Սեփականաշնորհել «Հանրապետական հաշվողական կենտրոն» պետական ձեռնարկությունը` «Հանրապետական հաշվողական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
14.2. «Հանրապետական հաշվողական կենտրոն» պետական ձեռնարկության հաշվեկշռից հանել «Կոմետա» և «Հայբաժնետերպետապ» պետական ձեռնարկությունների կողմից զբաղեցված տարածքները և հանձնել վերջիններիս տնօրինությանը:
14.3. «Հանրապետական հաշվողական կենտրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1668 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1668 հազ. դրամ:
14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2038.9 հազ. դրամ:
14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 834 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
14.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հանրապետական հաշվողական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
14.8. Սահմանել, որ «Հանրապետական հաշվողական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
14.9. Սահմանել, որ «Հանրապետական հաշվողական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հանրապետական հաշվողական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
15.1. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 8 և 15 դուստր ձեռնարկությունները և որպես «փոքր» օբյեկտներ սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
15.2. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 1, 3, 6, 10, 13, 16, 17, 19 դուստր ձեռնարկությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել:
15.3. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 7 դուստր ձեռնարկությունը:
15.4. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Տաշիրի ստորաբաժանումը և հանձնել N 7 դուստր ձեռնարկության հաշվեկշռին և վերջինս սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.5. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Վարձույթ» պետական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված գույքը և հանձնել վերջինիս հաշվեկշռին:
15.6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 478 որոշումը, բացառությամբ 2-րդ կետի և NN 4, 9, 11, 14 դուստր ձեռնարկությունների սեփականաշնորհմանը վերաբերող մասի:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 12-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|