ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1908-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։».
4) որոշման հավելվածում «Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման» բառերով․
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի»․
6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.
«1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների իրականացման, կատարված աշխատանքների ընդունման կարգը և պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի»․
7) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի․
8) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի․
9) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ»․
10) որոշման հավելվածի 1-ին գլխի վերնագրում «I․» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 1․» բառերով.
11) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, կատարված աշխատանքների ընդունման, պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և աշխատանքների ինքնարժեքների հաշվարկման մեթոդաբանությունը, ինչպես նաև բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և ընդունման կարգը։»․
12) որոշման հավելվածի 2-րդ կետը «մշտապես» բառից հետո լրացնել «՝ ամենօրյա ռեժիմով,» բառերով.
13) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3.1. Պայմանագիրը կնքելուց հետո Պատվիրատուի և Կապալառուի միջև կնքվում է ճանապարհների հանձնման-ընդունման ակտ, որում արձանագրվում է ճանապարհների տարրերի առկա վիճակը:»․
14) որոշման հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «II.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 2.» բառերով․
15) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին առաջադրվող պահանջների խախտման հետևանքով երթևեկության մասնակիցներին հասցված վնասը հատուցում է կապալառուն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:».
16) որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոնք կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի հիման վրա ենթարկվում են հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման: Այն ճանապարհները, որոնք ներառված են հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում, մինչև հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերով սահմանված կարգով աշխատանքների մեկնարկը, տվյալ ճանապարհների ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը՝ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար նախատեսված պահանջներին համապատասխան։».
17) որոշման հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հիմնանորոգվող, վերակառուցվող կամ միջին նորոգման ենթակա ճանապարհահատվածների ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան։»․
18) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20․1-ին կետով.
«20.1․ Հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում՝ այդ ճանապարհահատվածների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանումն իրականացվում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պետական ճանապարհային մարմնի կողմից սահմանված ճանապարհի վիճակին համապատասխան:»․
19) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Ընթացիկ տարում հաջորդ տարվա բյուջետային հայտի նախապատրաստման համար, պատասխանատուի կողմից, Աղյուսակ 1-ում բերված չափանիշներին համապատասխան, կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատում, որը ճշգրտվում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։»․
20) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրում «III.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 3.» բառերով․
21) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3․ «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
». | |||||||||||||||||||
22) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3․ «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի 21-րդ տողը «Ենթակամրջային գոտում» բառերից հետո լրացնել «կամ ավտոճանապարհի վրա» բառերով․
23) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3․ «Ընթացիկ ամառային պահպանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Լուսացույցեր» տողով և 46-54-րդ տողերով, ինչպես նաև «Դիտահորեր և խրամուղիներ» տողով և 55-57-րդ տողերով․
| « |
|
». | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
24) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3-ի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
». |
25) որոշման հավելվածի 28-րդ կետի Աղյուսակ 3․ «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Լուսացույցեր» տողով և 29-37-րդ տողերով, ինչպես նաև «Դիտահորեր և խրամուղիներ» տողով և 38-40-րդ տողերով․
| « |
|
». | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
26) որոշման հավելվածի 33-րդ կետում «Երթևեկելի» բառը փոխարինել «Ձմեռային պահպանման ժամանակաշրջանից հետո առաջացած փոսերի և ճաքերի վերացման նպատակով ճանապարհի երթևեկելի» բառերով․
27) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33․1-ին կետով.
«33.1. Կապալառուի կողմից ձմեռային պահպանման ժամանակաշրջանի ընթացքում՝ ճանապարհը մերկասառույցից և ձյան շերտից մաքրելու նպատակով երթևեկելի մասի վրա կուտակված կամ լցված աղ-ավազը կապալառուն պարտավոր է մաքրել ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների սկզբից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում։»․
28) որոշման հավելվածի 37-40-րդ կետերը և Ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել.
29) որոշման հավելվածի 42-րդ կետը «անհրաժեշտության» բառից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել ամսական 2 անգամից» բառերով․
30) որոշման հավելվածի 43-րդ կետից հանել «՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում են ճանապարհի պահպանման մատյանում, իսկ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով» բառերը․
31) որոշման հավելվածի 43-րդ կետում ներառված Ձևի N 3-ի և Ձև N 4-ի աղյուսակները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով․
| « |
|
». | ||||||||||||||||||||||||||||||||
32) որոշման հավելվածի 43․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43.1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու, հայտնաբերված թերությունները և դրանք վերացնելու ուղղությամբ կապալառուի կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկություններն արձանագրելու նպատակով կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգը և դրա մաս հանդիսացող բջջային հավելվածները (այսուհետ՝ Համակարգ):
Պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ամբողջ ընթացքում կիրառում են Համակարգը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:».
33) որոշման հավելվածի 43․2-րդ կետից հանել «միջպետական և հանրապետական նշանակության», իսկ 43․3-րդ կետից՝ «միջպետական, հանրապետական նշանակության» բառերը․
34) որոշման հավելվածի 43․2-րդ և 43․3-րդ կետերում «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելված» բառերը փոխարինել «Համակարգ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
35) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43․4-43․6-րդ կետերով.
«43․4. Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհին առկա թերություններն արձանագրել Համակարգի «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածի միջոցով: Արձանագրած թերությունները գրանցվում են Համակարգում և դրա մասին տեղեկացվում է կապալառուին պատասխանատուի կողմից: Կապալառուի կողմից թերությունները վերացվում են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, ինչի մասին թերությունը վերացնելու օրը կապալառուն տեղեկատվություն է ուղարկում պատասխանատուի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ)։
43․5․ Թերությունները՝ սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, դրանք պատասխանատուի կողմից ներառվում են ամսական ամփոփագրում, որը տրամադրվում է կապալառուին պայմանագրով սահմանված կարգով աշխատանքը պատվիրատուին հանձնելու համար։ Ամսական ամփոփագիրը հիմք է հանդիսանում պատասխանատուի համար սույն կարգի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կիրառելու համար։
43․6․ Թերության վերացման վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից նկարներով ինքնաշխատ եղանակով ուղարկվում է նաև թերությունն արձանագրած քաղաքացու համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին։»․
36) որոշման հավելվածի 46-րդ կետը «Աղյուսակ 3-ի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի այլ պահանջները և կապալի պայմանագրով նախատեսված այլ պայմանագրային պարտավորությունները» բառերով.
37) որոշման հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47․ Պահպանման աշխատանքներն ընդունվում և պատվիրատուի կողմից վճարվում են մասնակիորեն, եթե պատասխանատուն կատարել է նվազեցումներ սույն հավելվածի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով կամ, եթե սույն կարգի այլ պահանջների կամ պայմանագրային այլ պարտավորությունների խախտման հիմքով կիրառվել է կապալի պայմանագրով սահմանված տույժ, տուգանքը։».
38) որոշման հավելվածի Աղյուսակ 4-ի «1) Ընթացիկ ամառային պահպանում» և «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինների աղյուսակների 1-ին տողի 2-րդ սյունակում «% ճանապարհահատվածի 1 կմ-ի ընթացիկ պահպանման արժեքից» բառերը փոխարինել «% պահպանման ենթակա ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարից» բառերով․
39) որոշման հավելվածի Աղյուսակ 4-ի՝
ա․ «1) Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի աղյուսակի 1․2-րդ և 1․3-րդ տողերի 2-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «3» թվով,
բ. «1) Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի աղյուսակը լրացնել «6. Դիտահորեր և խրամուղիներ» ենթաբաժնով.
| « |
|
». |
գ. «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի աղյուսակի 1․1-ին տողի 2-րդ սյունակում «8» թիվը փոխարինել «4» թվով․
դ. «2) Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի աղյուսակը լրացնել
«5. Դիտահորեր և խրամուղիներ» ենթաբաժնով.
| « |
|
». |
ե. «6) Մետաղական արգելափակոցների պահպանում» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «7) Լուսացույցեր» բաժնով.
«7) Լուսացույցեր
|
». |
40) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49․3-րդ և 49.4-րդ կետերով.
«49․3․ Կապալառուն իրականացնում է միայն պետական ճանապարհային մարմնի կողմից կառուցված խրամուղիների, դիտահորերի և լուսացույցերի կոնստրուկտիվ տարրերի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները՝ ըստ Աղյուսակ 3-ում բերված պահպանման թույլատրելի ցուցանիշների։
49․4․ Կապալառուն պարտավոր է իր կողմից պահպանվող ճանապարհների տարածաշրջանում ունենալ առնվազն մեկ մշտական հենակետ, որը պետք է ապահովված լինի էլեկտրական հոսանքով, կապի միջոցներով և աշխատակազմի հանգստի համար նախատեսված սենյակով, որտեղ կտեղակայվեն նաև աշխատանքների իրականացման համար պահանջվող մեքենասարքավորումները:»․
41) որոշման հավելվածի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»․
42) որոշման հավելվածի 51-րդ կետի Ձև N 11-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Ձև N 11 |
|
». | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
43) որոշման հավելվածի 52-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Գնային առաջարկների գնահատումը կատարվում է մրցույթի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված Ձև N 11-ի հանրագումարների համեմատությամբ, Ձև N 11-ի և գնային առաջարկի անհամապատասխանության դեպքում Ձև N 11-ը ենթակա է շտկումների».
44) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին կետով.
«52.1. Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
1) մասնակիցը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ` ճանապարհների պահպանման կամ երեք տարվա աշխատանքային փորձ՝ ճանապարհների շինարարության ոլորտներում․
2) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթությամբ առնվազն 1 մասնագետ․
3) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա սույն կարգով նախատեսված մեքենասարքավորումները:»․
45) որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ տողով.
| « |
|
». |
46) որոշման հավելվածի 53.2-րդ և 53.3-րդ կետերում «70» թիվը փոխարինել «80» թվով.
47) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53․4-րդ և 53.5-րդ կետերով.
«53.4․ Ավտոմոբիլային ճանապարհների արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
1) մասնակիցը պետք է ունենա քաղաքաշինության ոլորտի 2-րդ դասի շինարարության իրականացում տեսակի՝ էլեկտրամատակարարում ենթատեսակի գործունեության լիցենզիա․
2) մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` էլեկտրամատակարարման ոլորտում․
3) մասնակիցը պետք է ունենա համապատասխան հավաստագիր ունեցող
1 էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար և տվյալ ոլորտի բակալավրի որակավորման աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ․
4) մասնակիցը պետք է ունենա արտաքին լուսավորության համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ Աղյուսակ 4.1․-ում նշված մեքենասարքավորումները:
Աղյուսակ 4.1․Արտաքին լուսավորության համակարգի պահպանման
աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումները
|
53.5․ Ավտոմոբիլային ճանապարհների լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
1) մասնակիցը պետք է ունենա համապատասխան հավաստագիր ունեցող 1 էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար և տվյալ ոլորտի բակալավրի որակավորման աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ․
2) լուսացուցային ծրագրի ռեժիմները կարգավորող համակարգչային ծրագրով աշխատող նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող առնվազն 1 մասնագետ.
3) մասնակիցը պետք է ունենա լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ Աղյուսակ 4.2․-ում նշված մեքենասարքավորումները․
Աղյուսակ 4.2. Լուսացուցային համակարգի պահպանման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումները
|
». |
48) որոշման հավելվածի 53-րդ կետի աղյուսակի 5-րդ տողը «Կոմպրեսոր» բառից հետո լրացնել «կամ ճանապարհային ֆրեզ» բառերով․
49) որոշման հավելվածի 5-րդ գլխում «V.» թիվը փոխարինել «ԳԼՈՒԽ 5.» բառերով, իսկ վերնագրում «ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ» բառերով.
50) որոշման հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների (այսուհետ՝ հրատապ աշխատանքներ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքներն իրականացվում են տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության կողմից՝ գործող պայմանագրի շրջանակներում: Տվյալ տարածաշրջանով անցնող ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության բացակայության կամ տվյալ կազմակերպության մոտ բավարար ռեսուրսների բացակայության դեպքում՝ հրատապ աշխատանքներն իրականացվում են տվյալ մարզի այլ տարածաշրջանների պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից:».
51) որոշման հավելվածի 58-րդ կետում «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման N 8 հավելվածի՝ գործող գներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշմամբ հաստատված գներով» բառերով․
52) որոշման հավելվածի 61-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
53) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61.1-ին կետով․
«61.1․ Իրականացված հրատապ աշխատանքներն ընդունելու նպատակով Պատվիրատուն ձևավորում է ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են պատվիրատուի, կապալառու կազմակերպության և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամներն ստորագրում են ավարտված աշխատանքներն ընդունող հանձնաժողովի ակտ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման ընթացակարգերի, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի, 12-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 2-րդ ենթակետի, N 2 հավելվածի 7-րդ կետի և 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Մինչև նշված ժամկետը առանձին պահպանման հանձվող կամուրջների և թունելի պահպանման աշխատանքների մատյանների վարման հետ կապված դրույթները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 710-Ն հրամանով։
4. Սույն որոշման 1-ին կետի 28-րդ, 30-րդ, 32-րդ ենթակետերի և 33-րդ ենթակետի պահանջները՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1908-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքներն ընդունելու կարգը, ինչպես նաև պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները։
2. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական նպատակներն են`
1) տրանսպորտային միջոցների շուրջօրյա՝ ամենօրյա ռեժիմով, անընդհատ երթևեկության ապահովումը` ճանապարհների համար հաշվարկված արագությունների, առանցքային բեռնվածքների հաշվարկներին համապատասխան․
2) աշխատանքի և նյութատեխնիկական ռեսուրսների նվազագույն ծախսերով կամուրջների երաշխավորված անվտանգ ու տեխնիկապես բարեկարգ վիճակի և նրանց ծառայության հաշվարկային ժամկետի ապահովում․
3) կամուրջների արտաքին տեսքի պատշաճ վիճակում պահպանում․
4) կամրջի կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների ժամանակից շուտ մաշվածության կանխում:
3. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարի կողմերի համաձայնությամբ պայմանագրի արժեքի վերանայման հնարավորությամբ կախված նախորդ տարվա պաշտոնապես հրապարակված միջին գնաճից` տվյալ տարվա համար նախատեսված հատկացումների շրջանակներում) այն կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացնում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով նշանակված տվյալ ավտոճանապարհների պահպանման պատասխանատուն (այսուհետ` պատասխանատու):
5. Պայմանագիրը կնքելուց հետո պատվիրատուի և կամրջի պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության (այսուհետ՝ կապալառու) միջև կնքվում է առանձին պահպանման հանձնվող կամրջի հանձնման-ընդունման ակտ, որում արձանագրվում է կամրջի առկա վիճակը։
ԳԼՈՒԽ 2․
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական սկզբունքն է` կամուրջների կոնստրուկտիվ տարրերի (կամրջային մոտեցումներ, կամրջի կցորդման հանգույցի, կամրջի երթևեկելի մասի, թռիչքային կառուցվածքների (պողպատե, պողպատերկաթբետոնե, բետոնե և քարե հենարաններ) վնասվածքների առաջացման կանխարգելումը:
7. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման համար անհրաժեշտ է իրականացնել կամուրջների զննման, դիտարկման, ստուգման, խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Նշված աշխատանքները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան։
8. Կամրջի պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառուն պարտավոր է վարել կամրջի պահպանման աշխատանքների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ Մատյան)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգում՝ կապալի պայմանագրի պահանջներին համապատասխան։ Մատյանում նշվում են կապալառուի պատասխանատուի կողմից զննման, դիտարկման և ստուգման արդյունքները։
9. Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է կամրջի վրա առկա թերություններն արձանագրել «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածի միջոցով: Արձանագրած թերությունները գրանցվում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ»-ում և դրա մասին տեղեկացվում է կապալառուին պատասխանատուի կողմից: Կապալառուի կողմից թերությունները վերացվում են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, ինչի մասին թերությունը վերացնելու օրը կապալառուն տեղեկատվություն է ուղարկում պատասխանատուին համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ)։
10. Թերությունները՝ սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, դրանք պատասխանատուի կողմից ներառվում են ամսական ամփոփագրում և հիմք են հանդիսանում պատասխանատուի համար սույն կարգի Աղյուսակ 3-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կիրառելու համար։
11. Թերության վերացման վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից նկարներով ինքնաշխատ եղանակով ուղարկվում է նաև թերությունն արձանագրած քաղաքացու համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին։
12. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են կամուրջների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`
1) Զննումների և դիտարկումների իրականացում.
ա․ զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կամուրջների պահպանումը իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուի կողմից՝ առնվազն երեք օրը մեկ անգամ: Զննումները և դիտարկումերը պետք է ուղղված լինեն` կամրջի ընդհանուր վիճակի գնահատմանը, վնասվածքների և առաջացած թերությունների հայտնաբերմանը.
բ․ զննումները և դիտարկումները իրականացնելու ժամանակ պետք է օգտագործել հետևյալ հիմնական սարքավորումները` լուսանկարչական ապարատ, հեռադիտակ, էլեկտրական տախոմետր, նիվիլիր, քանոններ՝ ճաքի լայնությունը և խորությունը չափելու համար, լազերային հեռաչափ, ներկի հաստություն չափող սարք, Հեղյուսների ստուգիչ ձգման համար մանոմետրիկ մուրճ․
գ․ զննումները և դիտարկումները պետք է իրականացվեն կամրջի կոնստրուկտիվ տարրերի վիճակը ուսումնասիրելու նպատակով` համաձայն Աղյուսակ 1-ով ներկայացված պահանջների.
Աղյուսակ 1․ Կամրջի կոնստրուկտիվ տարրերի վիճակը ուսումնասիրելու նպատակով իրականացվող զննումները և դիտարկումները
|
Կոնստրուկտիվ տարրի անվանումը |
Զննման ենթարկվող տարրեր |
Հատուկ ուշադրության ենթակա թերություններ |
|
Կամրջային մոտեցումներ |
Ճանապարհային ծածկ, և մայթեր |
Անհարթություն, ճաքեր և փոսեր, վնասվածքներ, նստվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն |
|
Կողնակներ |
Անհարթություն և փոսեր, աղբ, ավելորդ առարկաների առկայություն | |
|
Թեքլանջ |
Հարթեցում, աղբ, ավելորդ առարկաների առկայություն | |
|
Պարսպող համակարգ (արգելափակոցներ) |
Վնասվածքներ, բացակայություն | |
|
Ջրահեռացման համակարգ |
Վնասվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն | |
|
Կամրջի կցորդման հանգույց |
Հենապատեր, կարգավորիչ պատեր և ջրահեռացման վաքեր |
Քայքայում, վնասվածքներ |
|
կամրջի կցորդման հանգույցին բացվածք |
Նեղացում, հենարանների ողողում, ողողատների առկայություն | |
|
Երթևեկելի մաս |
Ճանապարհային ծածկ |
Անհարթություն, ճաքեր և փոսեր, վնասվածքներ, նստվածքներ, թափվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն |
|
Կամրջի կցորդման հանգույց |
Նստվածքներ, ճաքեր և փոսեր | |
|
Արգելապատնեշներ (մետաղական և ե/բետոնե) |
Վնասվածքներ, բացակայություն | |
|
Մայթեր |
Ճաքեր, ծածկույթի վնասվածքներ այլ վնասվածքներ | |
|
Ջրահեռացման համակարգ |
Բացակայություն, վնասվածքներ, աղբ, ավելորդ առարկաների առկայություն | |
|
Կամրջով անցնող հաղորդակցուղիներ |
Ամրացում և վնասվածքներ, որոնք կարող են վնաս պատճառել կամրջին | |
|
Դեֆորմացիոն կարաններ |
Վնասվածքներ | |
|
Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնե, բետոնե և քարե) |
Հեծաններ |
Ճաքեր, խոնավացման գոտիների առկայություն, դեֆորմացիաներ, քայքայում, այլ վնասվածքներ |
|
Թռիչքային կառուցվածքներ (պողպատե, պողպատերկաթբետոնե) |
Հեծաններ |
Դեֆորմացիաներ, ճաքեր, ներկի վնասվածքներ, կոռոզիա և այլ վնասվածքներ |
|
Հեղյուսային ու գամային միացումներ, եռակցման կարաններ |
Ընդհանուր վիճակ, կոռոզիա և այլ վնասվածքներ | |
|
Հենարաններ |
Հենարան |
Ընդհանուր վիճակ, ճաքեր, քայքայում, թեքվածք և այլ վնասվածքներ |
|
Հիմք (երևացող մաս) |
Ընդհանուր վիճակ, ճաքեր, քայքայում, թեքվածք, ողողում և այլ վնասվածքներ | |
|
Հենարանային մասեր |
Հենարանային մասեր |
Աղտոտվածություն, հենարանային մասերի թեքության անկյուն, կոռոզիա, ռետինե մասերի վնասվածքներ, ֆերմատակ պատվանդամների բետոնի քայքայում |
դ․ կապալառուի կամուրջների պահպանման պատասխանատուն պարտավոր է զննումները և դիտարկումները կատարելու օրը գրառումներ կատարել Մատյանում՝ նշելով զննումների և դիտարկումների արդյունքները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված վնասվածքները կամ թերությունները վերացնելու ուղղությամբ,երթևեկության անվտանգությանը վտանգ սպառնալու կամ արտակարգ իրավիճակների, վթարի դեպքում կամուրջների պահպանման պատասխանատուն հնարավոր սեղմ ժամկետում պետք է տեղեկացնի պատվիրատուին ` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
2) Ստուգման ապահովում. Ստուգումն իրականացնում է կապալառուի կամրջի պահպանման պատասխանատուն` առնվազն շաբաթական մեկ անգամ: Արդյունքները և հանձնարարականները (ներառյալ կատարման ժամկետները, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված թերությունների վերացման ժամկետներին) գրանցվում են Մատյանում.
3) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում.
ա․ որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել կամրջի մաքրման, աղբի և ձյան (սառույցի) հեռացման, կամրջային շինությունների և կահավորանքի աշխատանքային վիճակում ապահովելու, երթևեկամասի և մայթերի շահագործման համար անհրաժեշտ վիճակում պահելու համար համապատասխան աշխատանքներ, կամրջի կոնստրուկտիվ տարրերի վրա առաջացած թերությունների, վնասվածքների ու անսարքությունների վերացման աշխատանքներ:.
բ․ կամրջի կոնստրուկտիվ տարրերի (կամրջային մոտեցումներ, ենթակամրջային գոտի, կամրջային պաստառ, թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնյա, բետոնյա և քարե հենարաններ)), կառույցների, սարքավորումների, համակարգերի խնամքի և ընթացիկ նորոգման ապահովման նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել Աղյուսակ 2-ով սահմանված աշխատանքները:
Աղյուսակ 2․ Կամրջի կոնստրուկտիվ տարրերի պահպանման համար իրականացվող աշխատանքներ
|
N |
Կոնստրուկտիվ տարրի անվանումը |
Պահպանման համար պահանջվող հիմնական աշխատանքներ |
|
1. |
Կամրջային մոտեցումներ |
1) Կողնակների հարթեցում 2) Ջրահեռացման վաքերի մաքրում աղբից, թափվածքներից, ավելորդ առարկաներից և ջրահեռացման ապահովում: Վնասվածքների վերանորոգում: 3) Հողային պաստառից ջրահեռացման ապահովում 4) Ճանապարհային նշանների պահանջվող քանակի ապահովում, մաքրում, վերանորոգում, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրում 5) Ճանապարհային ծածկի մաքրում աղբից, ձյունից (սառույցից), թափվածքներից, ավելորդ առարկաներից 6) Ճանապարհային ծածկի և մայթերի վրա առաջացած ճաքերի լցնում 7) Ճանապարհային ծածկի և մայթերի վրա առաջացած փոսերի վերանորոգում 8) Պարսպող համակարգի (արգելափակոցների) և բազրիքների վերանորոգում, ուղղում, լրացում և ներկում (ներկումը պետք է կատարվի տարին առնվազն երկու անգամ` գարնանը և աշնանը 9) Նստվածքների վերանորոգում |
|
2. |
Կամրջի կցորդման հանգույց |
1. Կցորդման հանգույցի կոնի շեպերի մաքրում աղբից, բետոնե սալիկներով ամրակցված շեպերի մաքրում բուսականությունից, բետոնե սալիկներով ամրակցված շեպերի բետոնե սալիկների կամ միաձույլ բետոնե վերին շերտի նորոգում, ավելորդ առարկաներից մաքրում 2. Կցորդման հատվածում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի մաքրում ցեխից, բուսականությունից և ավելորդ առարկաներից 3. Կցորդման հանգույցի կոնի շեպերի հարթեցում, 4. Մոտեցումների վրա, կցորդման հատվածում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա առաջացած վնասվածքների (որոնք հնարավոր է վերականգնել առանց հիմնական վերակառուցում իրականացնելու) վերանորոգում |
|
3. |
Երթևեկելի մաս |
1) Կամրջային պաստառի մաքրում աղբից, ձյունից (սառույցից), բուսականությունից և ավելորդ առարկաներից 2)Երթևեկելի մասի և մայթերի ծածկույթի վրա առաջացած ճաքերի և փոսերի վերանորոգում: Նշագծման իրականացում (գործող նորմերի և պատվիրատուի կողմից սահմանված ժամանակահատվածներին համապատասխան) 3) Մերկասառույցի առաջացման դեպքում` ճանապարհային ծածկի և մայթերի մշակում հակամերկասառուցային նյութերով 4) Արգելապատնեշների վերանորոգում, ուղղում, լրացում և ներկում (ներկումը պետք է կատարվի տարին առնվազն երկու անգամ` գարնանը և աշնանը) 5) Բազրիքների վերանորոգում, ուղղում, լրացում և ներկում (ներկումը պետք է կատարվի տարին առնվազն երկու անգամ` գարնանը և աշնանը) 6) Բաց տիպի դեֆորմացիոն կարանների բացվածքների մաքրում ցեխից և աղբից 7) Ճանապարհային ծածկի վերանորոգում դեֆորմացիոն կարանների գոտում 8) Դեֆորմացիոն կարանների մշակում բիտումային մածիկով, կոմպենսատորների վերանորոգում և լրացում, ջրամեկուսիչ շերտի վերականգնում, բաց տիպի կարանների միացումների, զսպանակների ձգում 9) Պարապետների, քիվերի, եզրաքարերի և անվահրիչների վերանորոգում, լրացում |
|
4. |
Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնե, բետոնե և քարե) |
1) Թռիչքային կառուցվածքների մաքրում ցեխից և աղբից 2) Ճաքերի, ջարդվածքատեղերի վերանորոգում 3) Բետոնի պաշտպանիչ շերտի վերականգնում քայքայվող հատվածներում, մերկացած ամրանների մշակում հատուկ հակակոռոզիոն նյութերով հետագա կոռոզիայից պահպանման համար և փակում տիսկոտրոպ խառնուրդներով |
|
5. |
Թռիչքային կառուցվածքներ (պողպատե, պողպատերկաթբ ետոնե) |
1) Թռիչքային կառուցվածքների մաքրում ցեխից, ճարպաղբից և աղբից: Կոռոզիայի ենթարկված և վնասված ներկով հատվածների մշակում և ներկում 2) Դեֆորմացիոն կարանների մշակում բիտումային մածիկով, կոմպենսատորների վերանորոգում և լրացում, ջրամեկուսիչ շերտի վերականգնում, բաց տիպի կարանների միացումների, զսպանակների ձգում 3) Թուլացված հեղյուսների ձգում, վնասված գամերի փոխարինում բարձրամուր հեղյուսներով, եռակցման կարանների վերանորոգում |
|
6. |
Հենարաններ |
1) Ճաքերի, ջարդվածքատեղերի վերանորոգում 2) Հենարանների մաքրում բուսականությունից 3) Վնասված մակերեսի վերականգնում, անհրաժեշտության դեպքում ջրամեկուսացում |
|
7. |
Հենարանային մասեր |
1) Հենարանային մասերի մաքրում ցեխից 2) Հենարանային մասերի յուղում և ներկում 3) Հեղյուսների պնդացում |
13. Կապալառուն պարտավոր է՝
1) կամրջի հարակից հատվածում ոչ ավել, քան 2 կմ հեռավորության վրա տեղակայել Աղյուսակ 4-ի 8-րդ կետում նշված մեքենասարքավորումը՝ մշտապես ամբողջ տարվա ընթացքում, իսկ 9-րդ կետում նշված մեքենասարքավորումը՝ ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանում.
2) կամրջի առնվազն երկու հատվածներում կահավորել տեսանկարահանող սարքերով, որոնք գործում են HLS կամ WebRTC պրոտոկոլներով և ապահովում են կայուն, անընդհատ առցանց հեռարձակում Ճանապարհային ցանցի կառավարման համակարգում։
ԳԼՈՒԽ 3․
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Կամրջի պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է կապալի պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետում՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան կատարված հսկողության և դրա արդյունքում կազմված կամրջի պահպանման աշխատանքների ամսական ամփոփագիրը (Ձև N 1):
15. Կամրջի պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն ապահովելու նպատակով պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները կամրջի պահպանման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում կիրառում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածը, որի օգտագործման պահանջները և պայմանները սահմանվում են կամրջի պահպանման պայմանագրով։
16. Կամրջի պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս կապալի պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետում՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան կատարված հսկողության և դրա արդյունքում կազմված պահպանման ամսական ամփոփագիրը (Ձև 1):
17. Կամրջի պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է և աշխատանքներն ընդունվում են հետևյալ կերպ`
1) Պահպանման դիտարկում․
ա․ կամրջի պահպանման դիտարկումներն իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երկու անգամ: Դիտարկման ժամանակ ստուգվում է կամրջի պահպանման համապատասխանությունը սույն կարգով սահմանված կամուրջների պահպանման հիմնական տեխնիկական պահանջներին: Դիտարկման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում.
բ․ թերության մասին էլեկտրոնային փոստը ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված թերությունների վերացման համար սահմանված ժամկետում, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել թերությունը և այդ մասին՝ թերության վերացման օրը, ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
2) Կամրջի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում․
ա․ կամրջի պահպանման աշխատանքների դիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատուի կողմից կատարվում է կամրջի պահպանման աշխատանքների գնահատում՝ արդյունքները ձևակերպելով կամրջի պահպանման ամսական ամփոփագրում (Ձև 1).
բ․ կամրջի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտը ընդունվում է կապալի պայմանագրով սահմանված աշխատանքների ընդունման համար սահմանված կարգով և ժամկետում:
18. Կամրջի պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգով և կապալի պայմանագրով սահմանված պահանջները։
19. Կամրջի պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են մասնակիորեն, եթե պատասխանատուն կատարել է նվազեցումներ սույն կարգի Աղյուսակ 3-ում բերված տոկոսաչափերով կամ, եթե սույն կարգի այլ պահանջների կամ պայմանագրային այլ պարտավորությունների խախտման հիմքով կիրառվել է կապալի պայմանագրով սահմանված տույժ, տուգանքը։ :
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը
|
N |
Կամրջի կոնստրուկտիվ տարրերի թերություններ |
Թերությունը հայտնաբերելուց հետո դրանց վերացման առավելագույն ժամկետները |
Նվազեցումներ կամրջի պահպանման արժեքից (%) |
|
1. |
Կամրջային մոտեցումներ և կամրջային պաստառ, այդ թվում՝ |
36 | |
|
1) |
Երթևեկամասի, կողնակների, մայթերի վրա աղբի և ավելորդ առարկաների, ձյան, սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն |
5 ժամ |
5 |
|
2) |
Երթևեկամասի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն, մայթերի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն |
2 օր |
3 |
|
3) |
Երթևեկամասի վրա 1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի առկայություն, նստվածքների առկայություն, մայթերի վրա փոսերի առկայություն |
5 օր |
3 |
|
4) |
Կողնակները հարթեցված չեն |
1 օր |
3 |
|
5) |
Պարսպող համակարգը (արգելափակոցները), ճանապարհային նշանները բացակայում են կամ ոչ պահանջվող քանակով են տեղադրված կամ վնասված են կամ վերանորոգված չեն, ճանապարհային նշագծումը բացակայում է կամ վնասված է կամ վերանորոգված չէ |
2 օր |
2 |
|
6) |
Կամրջային պաստառի, դեֆորմացիոն կարանների, մայթերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն): Ձմեռվա ժամանակահատվածում նաև ձյան կամ մերկասառույցի առկայություն |
5 ժամ Ձմեռ ժամանկահատվածում՝ 1 ժամ |
5 |
|
9) |
Բազրիքները, պարապետները, եզրաքարերը բացակայում են կամ վնասված են կամ վերանորոգված չեն: Բազրիքները և պարապետները ներկված չեն |
3 օր |
4 |
|
10) |
Դեֆորմացիոն կարանների վնասվածքների առկայություն |
3 օր |
5 |
|
2. |
Կամրջի կցորդման հանգույց, այդ թվում՝ |
13 | |
|
1) |
Կամրջի կցորդման հանգույցի թեք լանջերի և կցորդման հատվածում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն |
5 ժամ |
5 |
|
2) |
Կամրջի կցորդման հատվածում թեք լանջերը հարթեցված չեն |
1 օր |
3 |
|
3) |
Կամրջի կցորդման հատվածում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա առաջացած վնասվածքները (որոնք հնարավոր է վերականգնել առանց հիմնական վերակառուցում իրականացնելու) վերանորոգված չեն |
3 օր |
5 |
|
3. |
Թռիչքային կառուցվածքներ |
||
|
1) |
Թռիչքային կառուցվածքներ (երկաթբետոնե, բետոնե և քարե), այդ թվում՝ |
19 | |
|
ա․ |
Թռիչքային կառուցվածքների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների, սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն |
5 ժամ |
5 |
|
բ․ |
Ճաքերի, ջարդվածքատեղերի առկայություն |
3 օր |
7 |
|
գ․ |
Չվերականգնված բետոնի պահպանիչ շերտի և չմշակված բացված ամրանների առկայություն |
5 օր |
7 |
|
2) |
Թռիչքային կառուցվածքներ (պողպատե, պողպատերկաթբետոնե), այդ թվում՝ |
19 | |
|
ա․ |
Թռիչքային կառուցվածքների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն |
5 ժամ |
5 |
|
բ․ |
Մետաղյա կոնստրուկցիաները մաքրված չեն, ներկի վնասվածքների առկայություն |
5 օր |
7 |
|
գ․ |
Վնասված հեղյուսային և գամային կարանների, եռակցման կարանների առկայություն |
5 օր |
7 |
|
3) |
Հենարաններ, այդ թվում՝ |
19 | |
|
ա․ |
Հենարանների վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն |
5 ժամ |
5 |
|
բ․ |
Հենարանների վրա չվերանորոգված ճաքերի և ջարդվածքատեղերի առկայություն |
5 օր |
7 |
|
գ․ |
Հենարանների վրա չջրամեկուսացված վնասված մակերեսի առկայություն |
3 օր |
7 |
|
4. |
Հենարանային մասեր, այդ թվում՝ |
13 | |
|
1) |
Հենարանային մասերի վրա աղբի, ցեխի, բուսականության և ավելորդ առարկաների առկայություն |
5 ժամ |
5 |
|
2) |
Հենարանային մասերը յուղված և ներկված չեն |
3 օր |
4 |
|
3) |
Հենարանային մասերի թուլացված հեղյուսների առկայություն |
3 օր |
4 |
Ձև 1
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը` ________________________
Ճանապարհի վրա գտնվող առանձին պահպանվող կամրջի տեղադրությունը (կմ)`
_______________________________________________
Տարին _______________ ամիսը ___________________
|
NN |
Կամրջի պահ-պանման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվազեց-ման ընդհանուր տոկոսը |
Նվազեց-վող գումարը | |||||
|
Կամրջային մոտեցում-ներ |
Ենթա-կամրջա-յին գոտի |
Կամրջային պաստառ |
Թռիչքային կառուց-վածքներ |
Հենա-րաններ |
Հենարա-նային մասեր |
||||
Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ ____________ դրամ։
Ճանապարհների պահպանման պատասխանատուի լիազոր ներկայացուցիչ
_______________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ
____________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ ____________ 20 թ.
ԳԼՈՒԽ 4․
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում կամուրջների՝ պահանջվող չափանիշներով պահպանումը ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռքբերումը:
21. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթներն անցկացվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
22. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառուների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`
1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ` կամուրջների շինարարության կամ երեք տարվա աշխատանքային փորձ՝ կամուրջների պահպանման կամ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոլորտներում.
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 1 մասնագետ` տրանսպորտի կամ շինարարության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթությամբ․
3) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա Աղյուսակ 4-ում նշված մեքենասարքավորումները`
Աղյուսակ 4
|
Հ/հ |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Սեփականության ձևը |
|
1. |
Ուղևորաբեռնատար ավտոմեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
2. |
Բեռնիչ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
3. |
Ավտոմոբիլային ամբարձիչ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
4. |
Կոմպրեսոր կամ ճանապարհային ֆրեզ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
5. |
Գլդոն (> 5 տ) |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
6. |
Եռակցման համակարգ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
7. |
Ինքնաթափ բեռնատար մեքենա |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
8. |
Գլանակաձև՝ հորիզոնական խոզանակով, մաքրող, լվացող և հավաքող սարքավորում |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
9. |
Կոմբինացված ճանապարհային մեքենա՝ կահավորված ձյունամաքրիչ սարքավորմամբ, վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
10. |
Կռունկ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
11. |
Լուսանկարչական ապարատ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
12. |
Հեռադիտակ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
13. |
Քանոններ՝ ճաքի լայնությունը և խորությունը չափելու համար |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
14. |
Էլեկտրական տախոմետր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
15. |
Լազեռային հեռաչափ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
|
16. |
Նիվիլիր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական |
|
17. |
Ներկի հաստություն չափող սարք |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական |
|
18. |
Հեղյուսների ստուգիչ ձգման համար մանոմետրիկ մուրճ |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական կամ վարձակալած |
4) Կախված կամրջի երկարությունից, պահպանման աշխատանքների ծավալից և բարդությունից Աղյուսակ 4-ում նշված մեքենասարքավորումների նվազագույն քանակից բացի մրցույթային փաստաթղթերով կարող է սահմանվել լրացուցիչ քանակի մեքենասարքավորումներ ունենալու պահանջ։
5) Բացի սույն կարգի Աղյուսակ 4-ում նշված սեփական մեքենասարքավորումներից` թույլատրվում է վարձակալել մնացած պահանջվող մեքենասարքավորումների քանակի քսան տոկոսը։ Կապալառուի կողմից վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները, վարձակալության ժամանակահատվածում, չեն կարող օգտագործվելու վարձատուի կողմից կամ տրամադրվել այլ կազմակերպությանը կամ անհատին։
23. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
24. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթներին մասնակցելու համար հայտատու կազմակերպությունները պետք է ներկայացնեն աշխատանքների ինքնարժեքի հաշվարկ՝ ըստ ստորև բերված Ձև 2 -ի:
Ձև 2
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման ձև
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1908-Ն որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳԼՈՒԽ 1․
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքներն ընդունելու կարգը, ինչպես նաև պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները։
2. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական խնդիրն է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով ապահովել կառույցի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:
3. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը (այսուհետ՝ կապալի պայմանագիր) կնքվում են 5 տարի ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» օրենքին համապատասխան:
4. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունը իրականացնում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով նշանակված տվյալ ավտոճանապարհների պահպանման պատասխանատուն (այսուհետ` պատասխանատու):
5. Պայմանագիրը կնքելուց հետո պատվիրատուի և թունելի պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության (այսուհետ՝ կապալառու) միջև կնքվում է առանձին պահպանման հանձնվող թունելների հանձնման-ընդունման ակտ, որում արձանագրվում է թունելի առկա վիճակը։
ԳԼՈՒԽ 2
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական նպատակն է` թունելների կառույցների, սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելումը, որի համար պետք է իրականացնել թունելների զննման, դիտարկման, ստուգման, խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ:Նշված աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան։
7. Կապալառուն պարտավոր է վարել թունելի պահպանման աշխատանքների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ Մատյան)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգում՝ կապալի պայմանագրի պահանջներին համապատասխան։ Մատյանում նշվում են կապալառուի պատասխանատուի կողմից զննման, դիտարկման և ստուգման արդյունքները։
8. Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է թունելի վրա առկա թերություններն արձանագրել «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածի միջոցով: Արձանագրած թերությունները գրանցվում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ»-ում և դրա մասին տեղեկացվում է կապալառուին պատասխանատուի կողմից: Կապալառուի կողմից թերությունները վերացվում են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, ինչի մասին թերությունը վերացնելու օրը կապալառուն տեղեկատվություն է ուղարկում պատասխանատուին համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ)։
9. Թերությունները՝ սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, դրանք պատասխանատուի կողմից ներառվում են ամսական ամփոփագրում և հիմք են հանդիսանում պատասխանատուի համար սույն կարգի Աղյուսակ 2-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կիրառելու համար։
10. Թերության վերացման վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից նկարներով ինքնաշխատ եղանակով ուղարկվում է նաև թերությունն արձանագրած քաղաքացու համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին:
11.Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`
1) Զննումների և դիտարկումների ամենօրյա իրականացում: Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի կողմից նշանակված հերթափոխի պատասխանատու անձի կողմից ամեն օր: Հերթափոխի պատասխանատու անձը պարտավոր է զննումներ և դիտարկումներ կատարելու օրը գրանցումներ կատարել Մատյանում՝ նշելով զննումների և դիտարկումների արդյունքները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները կամ թերությունները հերթափոխի ուժերով վերացնելու ուղղությամբ, երթևեկության անվտանգությանը վտանգ սպառնալու կամ արտակարգ իրավիճակների, վթարների դեպքում հնարավոր սեղմ ժամկետում պետք է տեղեկացնի պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով.
2) Ստուգման ապահովում: Ստուգումն իրականացնում է կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն տվյալ հերթափոխի պատասխանատու անձի հետ համատեղ` առնվազն շաբաթական մեկ անգամ: Արդյունքները և հանձնարարականները (ներառյալ կատարման ժամկետները, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի Աղյուսակ 2-ում նշված թերությունների վերացման ժամկետներին) գրանցվում են Մատյանում.
ա. Իրականացվող զննումների և ստուգման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում թունելի երեսարկման և պատերի սվաղի վիճակին, երթևեկամասի և մայթերի ծածկի վրա ճաքերի ու փոսերի առկայությանը, շինարարական կոնստրուկցիաների ճկվածքներին, սվաղի կպածությանը կոնստրուկցիաներին, պատերին ու առաստաղին ամրացված սարքերի կայունությանը, ջրի հոսքի և կաթոցների ինտենսիվությանը: Զննման ժամանակ պետք է քարտեզագրել առկա բոլոր ջրահոսքերը, կաթոցները, խոնավացած հատվածները, նկարագրել դրանց սեզոնայնությունը, ջրի ելքերի ծավալները, հոսքերի փոփոխման շարժը, ձմեռային սեզոնին` սառցակալման ենթարկվելը: Թունելների երեսարկի վիճակի զննման ժամանակ անհրաժեշտ է քարտեզագրել առկա բոլոր վնասվածքները (ճաքեր, բետոնի քայքայված հատվածներ, բետոնի շերտազատման հատվածներ, պատերի սվաղի քայքայված հատվածներ, ամրանների բետոնե-պաշտպանիչ շերտի բացակայություն).
բ. Թունելի պատերի և առաստաղի վրա 0.5 մմ-ից լայն ճաքերի սահմանները նշվում են սվաղի վրա, իսկ արագ զարգացող ճաքերին ամրացվում են «փարոսներ»` դրանց զարգացման դիտարկումը իրականացնելու նպատակով: Ճաքերի վտանգավորության աստիճանը որոշվում է` ելնելով կառույցի կոնստրուկտիվ առանձնահատկություններից և հաշվի առնելով նրա վրա ազդող բոլոր գործոնները (լեռնային և հիդրոստատիկ ճնշում, սեփական քաշ, բետոնի կծկում, ջերմային ազդեցություն և այլն): Այն դեպքերում, երբ «փարոսների» զննման արդյունքում պարզվում է, որ ճաքերի զարգացման դինամիկան նորմատիվայինից բարձր է և վտանգված է թունելի նորմալ աշխատանքային ռեժիմը, թունելի պահպանման կապալառուն պարտավոր է, ներկայացնելով զննման արդյունքները, զեկուցել պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով.
գ. Տարվա անձրևային սեզոնից առաջ և դրա ավարտին կապալառուի թունելի պահպանման պատասխանատուն ստուգում է ճակատամուտքերի հանույթների, լիցքերի, հենապատերի, ջրահեռացման համակարգի, լեռնային առուների և ճանապարհային կահավորանքի վիճակը և պահանջվող տեխնիկական նորմերին դրանց համապատասխանեցնելու նպատակով կատարված աշխատանքները։
3) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում: Թունելի կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների, համակարգերի ընթացիկ նորոգման և խնամքի աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները.
ա. Որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել թունելի լվացման, աղբի, ձյան և սառույցի հեռացման, հակահրդեհային համակարգի, օդափոխության համակարգի, լուսավորման համակարգի, կապի և ազդանշանային համակարգի, թունելային շինությունների և կահավորանքի, երթևեկամասի և մայթերի (այդ թվում` թունելի երկու ճակատամուտքերից հաշված` 100 մետր երկարությամբ երթևեկամասի և մայթերի հատվածներ) շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, թունելի պատերի և կամարի վրա առաջացած թերությունների (ճաքերի և վնասվածքների) վերացման աշխատանքներ, իսկ ձմեռվա սեզոնին իրականացնել նաև թունելի պատերի, առաստաղի և հատակի վրա սառցաբեկորների և սառցալեզվակների հեռացում, որոնց ապահովման նպատակով Կապալառուն պարտավոր է տեղամասում իրականացնել շուրջօրյա հերթապահություն՝ պահպանելով սույն հավելվածով նախատեսված թունելի հիմնական տարրերի և կոնստրուկտիվ համակարգերի պահպանման հիմնական տեխնիկական պահանջները։
4) Երթևեկամաս, մայթեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. երթևեկամասի և մայթերի ծածկը մշտապես պետք է լինի մաքուր և զերծ ավելորդ առարկաներից, ձնից, սառույցից ու շինարարական նյութերից: Արգելվում է շրջված կամ շարժվող անվահրիչ եզրաքարերի առկայությունը: Ձյան տեղումների դադարումից 1 ժամ հետո ճակատամուտքից հաշված 100 մ երկարությամբ ճանապարհահատվածը պետք է լինի մաքրված ու մշակված հակամերկասառուցային նյութերով.
բ. արգելվում է 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն ծածկի մակերևույթում: Ճաքերը պետք է մաքրվեն սրածայր քերիչներով, փոշեզրկվեն և լցվեն բիտումային խառնուրդով կամ բիտումային մածիկով.
գ. փոսերի առկայությունը 1000 քմ ծածկի վրա պետք է լինի ոչ ավելի, քան 5 քմ: Փոսային նորոգման աշխատանքները պետք է կատարվեն երթևեկության նվազագույն ինտենսիվության պայմաններում, աշխատավայրը պետք է կահավորվի անհրաժեշտ ճանապարհային և լուսաազդանշանային համակարգով: Ծածկի փոսային նորոգումը պետք է կատարվի շինարարական նորմերի և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան և նույն տիպի ու հատիկային կազմ ունեցող ասֆալտբետոնյա խառնուրդով` ապահովելով շինարարական նորմերով նախատեսված անհրաժեշտ խտացումը: Այն դեպքում, երբ ծածկի փոսային նորոգման աշխատանքը կատարվում է թունելի ամբողջ երկարությամբ և լայնությամբ, տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելով պետք է ժամանակավորապես դադարեցվի և իրականացվի լեռնանցքային վերգետնյա կրկնորդ երթուղով.
դ. երթևեկամասի ծածկի հետ անիվի կառչման գործակիցը պետք է տարեկան մեկ անգամ ստուգվի և լինի ոչ պակաս 0.6-ից կամ ավտոմեքենայի արգելակումից հետո մինչև նրա լրիվ կանգառը անցած ճանապարհը չպետք է գերազանցի 10, 24, 42 մ համապատասխանաբար ավտոմեքենայի 40, 60, 80 կմ/ժամ արագությամբ շարժվելու դեպքում.
ե. թունելի երթևեկամասը և մայթերը շաբաթական առնվազն 2 անգամ, իսկ պատերն ամսական մեկ անգամ պետք է լվացվեն մրից ու փոշուց` հակահրդեհային համակարգի միջոցով կամ ջրցան մեքենայով.
5) Ջրահեռացման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. ջրահեռացման համակարգի տարրերը մշտապես պետք է գտնվեն մաքուր վիճակում և ապահովեն ջրի ազատ հոսքը.
բ. թունելի ճակատամուտքերի եզրապատերի և հենապատերի հետնամասերում գտնվող վաքերը, ինչպես նաև ջրահեռացման լեռնային առուները պետք է լինեն մաքուր, զերծ տիղմից ու թափվածքներից և ապահովեն ջրի ազատ հոսքը.
գ. մայթերի և պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով տեղադրված ցամաքուրդային և ջրթող խողովակները մշտապես պետք է լինեն մաքուր և զերծ տիղմի նստվածքներից ու թափվածքներից: Խցանումների հայտնաբերման դեպքում պետք է վերացնել դրանց առաջացման պատճառները.
դ. տիղմազտիչները մշտապես պետք է լինեն մաքուր և առանց ճաքերի.
ե. դիտահորերը մշտապես պետք է լինեն սարքին ու մաքուր և ապահովեն դրանցում տեղադրված սարքավորումների և հաղորդակցումների անխափան աշխատանքը.
զ. թունելային երեսարկման պատերից գրունտային ջրերի հոսքի, կաթոցի կամ խոնավացման տեղերի հայտնաբերման դեպքում, սվաղի հաստության հաշվին, առանց վնասելու մետաղական ցանցը, պետք է ստեղծել ջրահավաք փորվածք` մեկուսացնելով մակերեսը բիտումով կամ ջրադիմացկուն ներկով, ճկափողի շուրթը սոսնձով կպցնելով փորվածքի հատակին, իսկ մյուս ծայրը տեղադրելով մոտակա տիղմազտիչի մեջ: Այն դեպքում, երբ փողրակը չի ապահովում ջրահեռացումը (ջրի ելքը մեծ է 1-3 լիտր/ժամ) պատերի վրա արվում են ատամնաորմածքներ և դրանք միացվում են տիղմազտիչին: Թունելի առաստաղային մասից հոսող ջուրը հավաքվում է մետաղական կամ պլաստիկ կախովի խողովակներով, փողրակներով կամ ատամնաորմածքներով: Ջրի հոսքի վերացումից հետո ջրահավաք փորվածքները և ատամնաորմածքները մշակվում են ցեմենտի շաղախով: Պետք է արգելակել թունելի պատերից և առաստաղից առաջացող ջրահոսքերը և ջրի կաթոցները թունելի երթևեկամասի ու մայթերի վրա: Պարտադիր պետք է կատարել բոլոր ջրահոսքերի և կաթոցների կազմակերպված հեռացում դեպի թունելի դրենաժային համակարգ: Ձմեռվա սեզոնին նաև պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ` առկա ջրահոսքերի և կաթոցների սառցակալման դեմ: Մշտապես պետք է իրականացվեն ջրահոսքերի ջրամեկուսացման աշխատանքներ թունելի երեսարկի ողջ մակերեսով:
6) Օդափոխության համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել բոլոր օդափոխիչների աշխատանքը` շահագործման կանոններին դրանց համապատասխանությունը որոշելու նպատակով և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ:
բ. ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչ հորանների և օդամուղ անցքերի մաքրությունն ու անցքերի փականների աշխատանքը և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ:
գ. ածխածնի օքսիդի (CO) սահմանային թույլատրելի պարունակությունը օդերևութաբանական անբարենպաստ պայմանների և տրանսպորտային միջոցների առավելագույն հոսքի դեպքում չպետք է գերազանցի 100 մլգ/խոր. մ: Ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում.
դ. օդամղիչներով մղվող օդի արագությունը թունելի տրանսպորտային ծավալում (եզրաչափերից ներս գտնվող հատվածում), չհաշված երթևեկող տրանսպորտային միջոցների ազդեցությունը, չպետք է գերազանցի 6 մ/վրկ.
ե. ամսական առնվազն չորս անգամ պետք է ստուգել օդափոխիչների աշխատանքի կառավարումը ինչպես կենտրոնական կառավարման խցիկից, այնպես էլ անմիջական օդափոխիչների խցիկից և անսարքությունների բացահայտման դեպքում իրականացնել վերականգնման աշխատանքներ:
7) Լուսավորման համակարգ և դրա պահպանման հիմնական պահանջներն են`
ա. օրական առնվազն մեկ անգամ պետք է ստուգել լամպերի, վարդակների, խրոցների, վահանների առկայությունը և դրանց աշխատանքը, ինչպես նաև լուսավորման համակարգի ավտոմատ կառավարումը: Դրանց բացակայության կամ անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ:
բ. թունելի լուսավորությունը պետք է մշտապես ապահովի բնական լուսավորությունից արհեստականին անցման սահունությունը: Այդ նպատակով, թունելի ճակատամուտքերից սկսած երթևեկամասի առանցքային հատվածում ծածկի հորիզոնական լուսավորությունը պետք է լինի Աղյուսակ 1-ում տրված պահանջներից ոչ պակաս.
Աղյուսակ 1․ Թունելի հորիզոնական լուսավորության ռեժիմները
|
Լուսավորման ռեժիմ |
Լուսավորությունը (լյուքսերով) ճակատամասից հաշված հեռավորության վրա (մետրերով) | ||||
|
0 |
25 |
50 |
75 |
100 և ավելի | |
|
1․ Ցերեկային ժամեր |
750 |
600 |
400 |
200 |
30 |
|
2․ Գիշերային ժամեր |
30 |
30 |
30 |
30 |
30 |
գ. երթևեկամասի ծածկի լուսավորման առավելագույն պայծառության հարաբերությունը հարևան հատվածի լուսավորման նվազագույն պայծառությանը չպետք է գերազանցի 3:1-ին.
դ. թունելների օդափոխության և լուսավորության ուղիները, ինչպես նաև սպասարկման տարածքները մշտապես պետք է ունենան լուսավորման հնարավորություն` զննումները, ուսումնասիրությունները և նորոգման աշխատանքները իրականացնելու համար.
ե. լուսավորության ցուցանիշները թունելում օպերատիվ որոշելու համար կապալառուն պարտադիր պետք է ունենա համապատասխան սարքավորում.
8) Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի ճակատամուտքերի մոտեցումներում տեղադրված անհրաժեշտ ճանապարհային նշանների առկայությունը և դրանց ընթեռնելիությունը: Անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով:
բ. շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ստուգել թունելի հեռախոսակապի և բարձրախոսների աշխատանքը: Անսարքության դեպքում պետք է իրականացնել վերականգնման աշխատանքներ:
գ. մշտական հսկողություն ապահովել թունելի երկարությամբ խցիկներում տեղադրված մուտքն արգելող ազդանշանային համակարգի (ինչպես թունելի խցիկներում տեղադրված կետերից, այդպես էլ կենտրոնական կառավարման խցիկից) նորմալ աշխատանքների վերաբերյալ.
9) Թունելային շինություններ, կահավորանք և դրանց պահպանման հիմնական պահանջներն են`
ա. մայթերը պետք է լինեն մաքուր.
բ. ճանապարհային նշանները պետք է լինեն ընթեռնելի և տեղադրված Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցված ճանապարհային նշանների տեղաբաշխման սխեմային համապատասխան: Խստիվ արգելվում է կապալառուի կողմից պետական ստանդարտներին չհամապատասխանող նշանների տեղադրումը.
գ. մայթերը և պաշտպանիչ գոտու եզրաքարերը պետք է լինեն նշագծված.
դ. թունելի առանցքային գծանշումը մշտապես պետք է լինի ընթեռնելի և համապատասխանի գործող նորմերին.
ե. թունելի մուտքային մասերում պատերը երկու կողմից պետք է ներկված լինեն լուսանդրադարձիչ սպիտակ ներկով` 100 մ երկարությամբ և 1.5 մ բարձրությամբ: Թունելի մյուս հատվածների պատերը պետք է ներկված լինեն համաձայն գործող նորմերի.
10) Թունելի երեսարկ, օդափոխության ուղիներ, հորիզոնական սալ, միջնորմներ և դրանց նորոգման հիմնական պահանջներն են`
ա. թունելում առաջացած ճաքերը պետք է նորոգվեն` հետագա զարգացումը կանխելու նպատակով: Ըստ անհրաժեշտության ճաքերը պետք է սվաղվեն կամ կատարվի տորկրետացում մետաղական ցանցի և որմակերի հեղյուսների (անկերների) տեղադրումով.
բ. ամրանները պետք է փակված լինեն բետոնի պահպանիչ շերտով: Ամրանների բաց լինելու դեպքում պետք է վերականգնումը իրականացնել սվաղով կամ տորկրետացումով.
գ. թունելի երեսարկի վրա առաջացած վնասվածքները կամ թերությունները (բետոնի քայքայված կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` բետոնացման կամ տորկրետացման աշխատանքների իրականացմամբ.
դ. թունելի պատերի վրա առաջացած վնասվածքները կամ թերությունները (սվաղի քայքայված կամ շերտազատված հատվածներ) պետք է վերականգնվեն` սվաղման աշխատանքների իրականացմամբ:
12. Կապալառուն պարտավոր է`
1) պահպանվող թունելի հարակից հատվածում ունենալ առնվազն մեկ մշտական հենակետ, որտեղ տեղակայված կլինեն մշտապես պահանջվող մեքենասարքավորումները.
2) թունելի հարակից հատվածում տեղակայել Աղյուսակ 3-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված մեքենասարքավորումները՝ ամբողջ տարվա ընթացքում, իսկ 5-րդ կետում նշվածը՝ ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակահատվածի համար.
3) ամբողջ թունելի երկարությամբ տեսանելիությունն ապահովելու նպատակով կապալառուն պարտավոր է թունելը կահավորել անհրաժեշտ քանակի տեսանկարահանող սարքերով, որոնք գործում են HLS կամ WebRTC պրոտոկոլներով և ապահովում են կայուն, անընդհատ առցանց հեռարձակում Ճանապարհային ցանցի կառավարման համակարգում։,
ԳԼՈՒԽ 3
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ
13. Թունելի պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս կապալի պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետում՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան կատարված հսկողության և դրա արդյունքում կազմված պահպանման ամսական ամփոփագիրը (Ձև 1):
14. Թունելի պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն ապահովելու նպատակով պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները թունելի պահպանման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում կիրառում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածը, որի պահանջները և պայմանները սահմանվում են թունելի պահպանման աշխատանքների կապալի պայմանագրով։
15. Թունելի պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է և աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`
1) Պահպանման դիտարկում․
ա, Թունելի պահպանման դիտարկումները պատասխանատուի կողմից իրականացվում է յուրաքանչյուր ամիս` առնվազն երկու անգամ: Դիտարկման ժամանակ ստուգվում է թունելի պահպանման համապատասխանությունը սույն կարգի պահանջներին պահանջներին դիտարկումների Դիտարկումների ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում:
բ․ թերության մասին էլեկտրոնային փոստը ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 2-ում նշված թերությունների վերացման համար սահմանված ժամկետում, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել թերությունը և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
2) Թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում․
ա․ թունելի պահպանման աշխատանքների դիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատուի կողմից կատարվում է թունելի պահպանման աշխատանքների գնահատում՝ արդյունքները ձևակերպելով թունելի պահպանման ամսական ամփոփագրում (Ձև 1).
բ․ թունելի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտը ընդունվում է կապալի պայմանագրով սահմանված աշխատանքների ընդունման համար սահմանված կարգով և ժամկետում:
16․ Թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգով սահմանված պահանջները և կապալի պայմանագրով սահմանված պահանջները:
17․ Թունելի պահպանման աշխատանքները ընդունվում և վճարվում են մասնակիորեն, եթե պատասխանատուն կատարել է նվազեցումներ սույն հավելվածի Աղյուսակ 2-ում բերված տոկոսաչափերով կամ, եթե սույն կարգի այլ պահանջների կամ պայմանագրային այլ պարտավորությունների խախտման հիմքով կիրառվել է կապալի պայմանագրով սահմանված տույժ, տուգանքը։:
Աղյուսակ 2. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը
|
N |
Թունելի կոնստրուկտիվ տարրերի թերությունները |
Թերությունները հայտնաբերելուց հետո դրանց վերացման ժամկետները (օր) |
% թունելի պահպանման արժեքից |
|
1․ |
Երթևեկամաս և մայթեր, այդ թվում՝ |
15 | |
|
1) |
Երթևեկամասի և մայթերի վրա աղբի, ավելորդ առարկաների, ձյան և սառույցի (ձմեռվա սեզոնին) առկայություն (վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո` 3 ժամ): Երթևեկամասի, մայթերի և պատերի վրա մրի ու փոշու առկայություն |
1 |
10 |
|
2) |
3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքերի առկայություն |
2 |
2 |
|
3) |
1000 քառ. մ ծածկի մակերեսի վրա 5 քառ. մ ավելի փոսերի առկայություն |
5 |
3 |
|
2. |
Ջրահեռացման համակարգ , այդ թվում՝ |
15 | |
|
1) |
Թունելի ճակատամուտքերում եզրապատերի և հենապատերի հետնամասում գտնվող վաքերում, ջրահեռացման լեռնային առուներում տիղմի, թափվածքների առկայություն |
1 |
3 |
|
2) |
Մայթերի ու պաշտպանիչ գոտու եզրաքարերի ու թունելի առանցքով տեղադրված ցամաքուրդային և ջրթող խողովակներում տիղմի և լցվածքների առկայություն |
1 |
3 |
|
3) |
Տիղմազտիչներում և դիտահորերում ճաքերի և ավելորդ առարկաների առկայություն |
2 |
2 |
|
4) |
Թունելային երեսարկման պատերի վրա գրունտային ջրերի հոսք և կաթոց, որոնք հնարավոր է վերացնել առանց կապիտալ վերականգնման |
3 |
7 |
|
3. |
Օդափոխության, լուսավորման, կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգեր, այդ թվում՝ |
55 | |
|
1) |
Օդափոխության համակարգի ցանկացած անսարքություն |
3 |
25 |
|
2) |
Պահանջվող լուսավորության ոչ պատշաճ ապահովում, |
1 |
25 |
|
3) |
Լուսավորման լամպերի անսարքության կամ բացակայության դեպքում |
1 ժամ |
1 |
|
4) |
Կապի, հակահրդեհային, արգելափակման և ազդանշանային համակարգերի ցանկացած անսարքություն |
1 |
4 |
|
4. |
Թունելային.շինություններ.և.կահավորանք, այդ թվում՝ |
5 | |
|
1) |
Ճանապարհային նշանների պահանջվող քանակի բացակայություն կամ դրանց ոչ բավարար ընթեռնելիություն |
1 |
2 |
|
2) |
Մայթերի և պաշտպանիչ գոտու եզրաքարերի նշագծված չլինելը |
1 |
1 |
|
3) |
Թունելի առանցքային գծանշման բացակայումը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը |
1 |
2 |
|
5. |
Թունելի երեսարկ, օդափոխության ուղիների հորիզոնական սալ և միջնորմներ, այդ թվում՝ |
10 | |
|
1) |
Թունելում չմշակված ճաքերի առկայություն |
5 |
3 |
|
2) |
Թունելում բաց ամրանների առկայություն |
5 |
3 |
|
3) |
Թունելում բետոնի կամ սվաղի քայքայված կամ շերտազատված հատվածների առկայություն |
10 |
4 |
Ձև 1
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը` ________________________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող թունելի տեղադրությունը (կմ)` _________________
_______________________________________________________________________________
Տարին ___________________ ամիսը __________________
|
NN ը/կ |
Թունելի պահ-պանման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվա-զեցման ընդհանուր տոկոսը |
Նվա-զեցվող գումարը | ||||||
|
Երթևեկա-մաս և մայթեր |
Ջրա-հեռացման համա-կարգ |
Օդափո-խության համա-կարգ |
Լուսա-վորման համա-կարգ |
Կապի, հակահրդե-հային, արգելա-փակման և ազդանշա-նային համա-կարգեր |
Թունելային շինութ-յուններ և կահա-վորանք |
Թունելի երեսարկ, օդափո-խության ուղիների հորիզո-նական սալ և միջ- նորմներ | ||||
Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ _____________________________ դրամ։
Ճանապարհների պահպանման պատասխանատուի լիազոր ներկայացուցիչ
_____________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ
_____________________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
________ _________________ 20 թ.
ԳԼՈՒԽ 4
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
18. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում թունելների՝ պահանջվող չափանիշներով պահպանումը ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռքբերումը:
19. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթներն անցկացվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
20. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`
1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` թունելների շինարարության կամ թունելների պահպանման կամ երեք տարվա աշխատանքային փորձ՝ թունելների շինարարության կամ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ոլորտներում․
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթությամբ առնվազն 2 մասնագետ․
3) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա Աղյուսակ 3-ում նշված մեքենասարքավորումները`
Աղյուսակ 3
|
N |
Անվանումը |
Պահանջվող նվազագույն քանակը |
Սեփականության ձևը |
|
1․ |
Ուղևորաբեռնատար ավտոմեքենա |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
2․ |
Ավտոաշտարակ |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
3․ |
Ջրթող ավտոմեքենա |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
4․ |
Գլանակաձև՝ հորիզոնական խոզանակով, մաքրող, լվացող և հավաքող սարքավորում |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
5․ |
Կոմբինացված ճանապարհային մեքենա ՝ կահավորված ձյունամաքրիչ սարքավորմամբ, վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
6․ |
Ամբարձիչ |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
7․ |
Կոմպրեսոր կամ ճանապարհային ֆրեզ |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
8․ |
Գլդոն (> 5 տ) |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
|
9․ |
Եռակցման համակարգ |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
10․ |
Էլեկտրասնուցման համակարգի վերականգնման համար անհրաժեշտ սարքավորումներ |
Նվազագույնը՝ 1 լրակազմ |
Սեփական |
|
11․ |
Ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը որոշելու սարքավորում |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
|
12․ |
Լուսավորության ցուցանիշները որոշելու սարքավորում |
Նվազագույնը՝ 1 հատ |
Սեփական |
21. Կախված թունելի երկարությունից և թունելի պահպանման աշխատանքների ծավալից Աղյուսակ 3-ում նշված մեքենասարքավորումների նվազագույն քանակից բացի մրցութային փաստաթղթերով կարող է սահմանվել լրացուցիչ քանակի մեքենասարքավորումներ ունենալու պահանջ։
22. Բացի սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված սեփական մեքենասարքավորումներից` թույլատրվում է վարձակալել մնացած պահանջվող մեքենասարքավորումների քանակի մեկ չորրորդը։ Կապալառուի կողմից վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները, վարձակալության ժամանակահատվածում, չեն կարող օգտագործվելու վարձատուի կողմից կամ տրամադրվել այլ կազմակերպությանը կամ անհատին։
23. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
24. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթներին մասնակցելու համար հայտատու կազմակերպությունները պետք է ներկայացնեն աշխատանքների ինքնարժեքի հաշվարկ ըստ ստորև բերված Ձև 2-ի:
Ձև 2
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ինքնարժեքի
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|