ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
05.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«5» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1995 թ. N 95

Քաղ. Երևան

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՀԱՄԱՐ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որոշ ձեռնարկություններում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակի բարելավման, արտադրական գործընթացի կայունացման, շրջանառու միջոցների  համալրման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կամոյի «Գեղամա» բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի «Ավտոգենմաշ» բաժնետիրական ընկերությունն ազատել 1995 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և չվճարված տույժերից` համապատասխանաբար Կամոյի «Գեղամա» բաժնետիրական ընկերությունը` 152983,0 հազ. դրամի և Վանաձորի «Ավտոգենմաշ» բաժնետիրական ընկերությունը` 43308,0 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Նաիրիտ» ԳԱՄ-ն ազատել 1995 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից` համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն` 899743,0 հազ. դրամի և «Նաիրիտ» ԳԱՄ-ը` 594364,0 հազ. դրամի չափով:

3. Երևանի ոսկերչական գործարանն ազատել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված տույժերից ու տուգանքներից` 3538323 հազ. դրամ գումարի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան