ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 դեկտեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 148-Ա |
«ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Գ. ՄամիկոնՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 19 ք. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|