ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 7 576 000.0 հազար դրամ.
2) ծախսերի գծով` 7 576 000.0 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:
2. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 0.0 հազար դրամ:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 1-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 4-ի:
7. Հաստատել բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։
9. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Կողմ -24
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ
ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ
ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ
ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ
ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ
ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ
ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
2025թ. դեկտեմբերի 18 ք. Աբովյան |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
1.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2022–2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրերը, ինչպես նաև 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերը:
Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:
Համայնքի 2026 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։
Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։
Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրերի (hանրային հատվածի հաշվապահություն, ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:
Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների մակարդակն ու որակը:
Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:
Աջակցություն ցուցաբերել և իրականացնել միջոցառումներ համայնքի բնակչության խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ֆինանսական կամ նյութական օգնություն տրամադրելու գործում։
Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային, կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը՝ առկա լուսավորության համակարգը փոխարինելով էներգախնայող լուսատուներով։
Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:
Համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավարման գործիքի կիրառում:
Իրականացնել օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։
Համայնքի 2026 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը: Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
2023 թվականի փաստացի ցուցանիշներ՝
Համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ հաստատված համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 18-ի N 25-Ա որոշմամբ։
2024 թվականի հաստատված ցուցանիշներ՝
Համայնքի 2024 թվականի բյուջեն` հաստատված համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 205-Ն որոշմամբ
2025 թվականի կանխատեսվող ցուցանիշներ՝
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծ,
«Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
|
(հազար դրամ) |
|
Հ/հ |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ. փաստ. |
2025թ. հաստատ-ված |
2026թ. կանխ. |
2025թ. 2024թ. նկատ. % |
2026թ. 2025. նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | ||
|
2024 թվ. |
2025 թվ. |
2026 թվ. | |||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
5 615 288,8 |
6 703 430,0 |
7 576 000,0 |
119,4 |
113,0 |
100,0 |
100,0 |
100,0 | |
|
1. |
Գույքահարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար |
24 578,4 |
20 936,4 |
20 000,0 |
85,2 |
95,5 |
0,4 |
0,3 |
0,3 |
|
2. |
Հողի հարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող հողի համար |
14 443,9 |
18 401,0 |
17 000,0 |
127,4 |
92,4 |
0,3 |
0,3 |
0,2 |
|
3. |
Անշարժ գույքի հարկ |
558 298,0 |
669 765,0 |
854 000,0 |
120,0 |
127,5 |
9,9 |
10,0 |
11,3 |
|
4. |
Գույքահարկ փոխադրամիջոցների համար |
743 753,1 |
674 603,0 |
759 000,0 |
90,7 |
112,5 |
13,2 |
10,1 |
10,0 |
|
5. |
Տուրքեր |
683 193,4 |
580 704,0 |
700 594,0 |
85,0 |
120,6 |
12,2 |
8,7 |
9,2 |
|
6. |
Պաշտոնական դրամաշնորհներ |
2 681 537,4 |
3 599 607,6 |
3 782 639.1 |
134,2 |
105,1 |
47,8 |
53,7 |
49,9 |
|
7. |
Այլ եկամուտներ |
909 484,6 |
1 139 413,0 |
1 442 766.9 |
125,3 |
126,6 |
46,2 |
17,0 |
19,0 |
|
8. |
Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ |
1 872 133,6 |
3 948 117,0 |
210,9 |
|||||
4. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ա) ըստ գործառական դասակարգման
|
(հազար դրամ) |
|
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ. փաստ. |
2025թ. հաստատ-ված |
2026թ. կանխ. |
2025թ. 2024թ. նկատ. % |
2026թ. 2025. նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | ||
|
2024 թվ. |
2025 թվ. |
2026 թվ. | |||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
3 743 155,2 |
10 651 547,0 |
7 576 000.0 |
284,6 |
100,0 |
100,0 |
100,0 |
100,0 | |
|
1. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
1 584 202,5 |
1 600 000,0 |
1 672 500,0 |
101,0 |
104,5 |
42,3 |
15,0 |
22,1 |
|
2. |
Պաշտպանություն |
0 |
1 000,0 |
1 000,0 |
100,0 |
0 |
0 |
0 | |
|
3. |
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 | |
|
4. |
Տնտեսական հարաբերություններ |
-1 734 869,6 |
2 563 032,4 |
-1 059 800,0 |
-147,7 |
-41,3 |
-46,3 |
24,1 |
-14,0 |
|
5. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն |
1 392 252,2 |
1 625 891,9 |
2 142 733,8 |
116,8 |
131,8 |
37,2 |
15,3 |
28,3 |
|
6. |
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն |
358 193,0 |
526 380,0 |
599 815,0 |
147,0 |
114,0 |
9,6 |
4,9 |
7,9 |
|
7. |
Առողջապահություն |
2 494,1 |
3 000,0 |
5 000,0 |
120,3 |
166,7 |
0,1 |
0,0 |
0,1 |
|
8. |
Հանգիստ, մշակույթ և կրոն |
264 929,5 |
342 578,7 |
1 015 893,8 |
129,3 |
296,5 |
7,1 |
3,2 |
13,4 |
|
9. |
Կրթություն |
1 874 824,5 |
3 703 463,9 |
2 868 857,4 |
197,5 |
77,5 |
50,1 |
34,8 |
37,9 |
|
10. |
Սոցիալական պաշտպանություն |
1 129,0 |
5 000,0 |
5 000,0 |
442,9 |
100,0 |
0,0 |
0,0 |
0,1 |
|
11. |
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր |
281 200,0 |
325 000,0 |
115,6 |
2,6 |
4,3 | |||
բ) ըստ տնտեսագիտական դասակարգման
|
(հազար դրամ) |
|
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ. փաստ. |
2025թ. Հաստատ- ված |
2026թ. կանխ. |
2025թ. 2024թ. նկատ. % |
2026թ. 2025. նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | ||
|
2024 թվ. |
2025 թվ. |
2026 թվ. | |||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
3 743 155,2 |
10 651 547,0 |
7 576 000,0 |
284,6 |
71,1 |
100,0 |
100,0 |
100,0 | |
|
Ա |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
4 860 594,5 |
5 553 430,0 |
6 456 000,0 |
114,3 |
116,3 |
129,9 |
52,1 |
85,2 |
|
1. |
Աշխատանքի վարձատրություն |
1 241 389.2 |
1 180 000,0 |
1 179 500,0 |
95,1 |
100,0 |
33,2 |
11,1 |
15,6 |
|
2. |
Ծառ. և ապրանք. ձեռք բերում |
195 664,6 |
284 000,0 |
301 500,0 |
145,1 |
106,2 |
5,2 |
2,7 |
4,0 |
|
3. |
Տոկոսավճարներ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
4. |
Սուբսիդիաներ |
3 390 763,0 |
3 757 730,0 |
4 599 000.0 |
110,8 |
122,4 |
90,6 |
35,3 |
60,7 |
|
5. |
Դրամաշնորհներ |
137 085,0 |
20 000,0 |
20 000,0 |
14,6 |
100,0 |
3,7 |
0,2 |
0,3 |
|
6. |
Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ |
5 297,6 |
8 000,0 |
10 000,0 |
151,0 |
125,0 |
0,1 |
0,1 |
0,1 |
|
7. |
Այլ ծախսեր |
13 771,5 |
303 700,0 |
346 000,0 |
2 205,3 |
113,9 |
0,4 |
2,9 |
4,6 |
|
Բ |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
1 913 427,9 |
5 800 000,0 |
7 160 000,0 |
303,1 |
123,4 |
51,1 |
54,5 |
94,5 |
|
1. |
Հիմնական միջոցներ |
1 913 427,9 |
5 800 000,0 |
7 105 231,0 |
303,1 |
122,5 |
51,1 |
54,5 |
93,8 |
|
2. |
Պաշարներ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
|
3. |
Բարձրարժեք ակտիվներ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
|
4. |
Համաֆինանսավորմամբ իրակա նացվող ծրագրեր և կապիտալ ակտիվ ների ձեռք բերում |
0 |
0 |
54 769,0 |
0 |
0 |
0 |
0,7 | |
|
Գ |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ |
-3 030 867,2 |
-701 883,0 |
-6 040 000,0 |
23,2 |
860,5 |
-81,0 |
-6,6 |
-79,7 |
|
1. |
Հիմնական միջոցների իրացումից մուտքեր |
-77 990,1 |
-168 000,0 |
-1 040 000,0 |
215,4 |
619,0 |
-2,1 |
-1,6 |
-13,7 |
|
2. |
Չարտ. ակտիվների իրացումից մուտքեր |
-2 437 490,7 |
-533 883,0 |
-5 000 000,0 |
21,9 |
936,5 |
-65,1 |
-5,0 |
-66,0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2025 թվական: