ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 213-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» N 177-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -24 ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 18 ք. Աբովյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 213-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 177-Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան Համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան hամայնքում (այսուհետ՝ Համայնք) տեղական վճարների հետևյալ տեսակները և դրանց դրույքաչափերը`
1) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ․
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտն ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ շինարարության թույլտվության համար 2026 թվականի համար սահմանված դրույքաչափի մեկ տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 14 000 (տասնչորս հազար) դրամը.
4) Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
5) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
6) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.
7) ջրմուղ-կոյուղու համար, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազար) դրամ, Կամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուր) դրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար.
8) Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը) դրամ.
9) Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.
10) Համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար գանձվող տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի.
11) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման նպատակով տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 2-ի.
12) Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 3-ի.
13) Աբովյան Համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 4-ի․
14) Աբովյան Համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 5-ի.
15) Աբովյան Համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն Հավելված 6-ի.
16) Աբովյան Համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 7-ի.
17) Աբովյան Համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 8-ի.
18) Աբովյան Համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը՝ համաձայն Հավելված 9-ի.
19) Աբովյան Համայնքի բնակավայրերը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.
20) Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ.
21) Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ Համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 (երեք հազար) դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
(դրամ) |
|
N |
Աղբահանության վճարի տեսակները |
Աբովյան քաղաք |
Կաթնաղ-բյուր գյուղ |
Վերին Պտղնի գյուղ |
Գեղա շեն գյուղ |
Պտղնի գյուղ |
Կամա րիս գյուղ |
Արամուս գյուղ |
Առինջ գյուղ |
Գետարգել գյուղ |
Մայա-կովսկի գյուղ |
Բալա-հովիտ գյուղ |
|
1. |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը՝ |
|||||||||||
|
1) |
Ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար |
250 (երկու հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
200 (երկու հարյուր) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
150 (հարյուր հիսուն) |
|
2) |
Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
15 (տասնհինգ) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
10 (տասը) |
|
2. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի |
|||||||||||
|
1) |
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
|
2) |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
20 (քսան) |
|
3) |
Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
15 (տասնհինգ) |
|
4) |
Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
3 (երեք) |
|
5) |
Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
5 (հինգ) |
|
6) |
Զորանոցների համար` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
8 (ութ) |
|
3. |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
50 (հիսուն) |
|
4. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն Հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը՝ սահմանվում է` |
|||||||||||
|
1) |
Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
3 000 (երեք հազար) |
|
2) |
Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
10 000 (տասը հազար) |
5. Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն Հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով։
6. Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:
7. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
8. Սույն Հավելվածի 4-րդ կետով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն Հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին:
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
N |
Թույլտվության վճարի տեսակը |
Դրույքա-չափերը (դրամ) |
|
1. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
600 (վեց հարյուր) |
|
2. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
2 000 (երկու հազար) |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 7 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 8 000 (ութ հազար) դրամ։
2. Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 7 000 (յոթ հազար) դրամ։
3. Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ։
4. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 3-6 տարեկան երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-3-րդ կետերում սահմանված գումարի կրկնակի չափով։
5. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-3-րդ կետերում նշված գումարի չափով։
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել սույն Հավելվածի 1-3-րդ կետերում սահմանված գումարի չափով։
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար:
2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։
3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։
|
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների և նախապատրաստական խմբերի համար։
2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։
3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ
|
N |
Մարզաձևեր |
Ծառայության վճարների չափը (դրամ) |
|
1. |
Լողի 1 ժամ պարապմունքի համար |
1 500 (հազար հինգ հարյուր) |
|
2. |
Լողի 12 ժամ պարապմունքի համար |
15 000 (տասնհինգ հազար) |
|
3. |
Ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն (12 ժամ պարապմունքի համար) |
8 000 (ութ հազար) |
|
4. |
Մարզասրահ (12 ժամ պարապմունքի համար) |
6 000 (վեց հազար) |
|
5. |
Մեծ թենիսի 1 ժամ անհատական պարապմունքի համար՝ մարզիչի հետ |
10 000 (տասը հազար) |
|
6. |
Մեծ թենիսի 12 ժամ պարապմունքի համար՝ խմբում 8-10 հոգի |
25 000 (քսանհինգ հազար) |
|
7. |
Մեծ թենիսի 12 ժամ պարապմունքի համար՝ խմբում 3-4 հոգի |
50 000 (հիսուն հազար) |
|
8. |
Գյուղերում գործող խմբակներ |
4 000 (չորս հազար) |
|
Հավելված 7 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 3 000 (երեք հազար) դրամ։
2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։
3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։
|
Հավելված 8 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել՝
|
N |
Բաժիններ |
Մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը (դրամ) |
|
1. |
1-7-րդ դասարան (երաժշտական բաժին) |
3 000 (երեք հազար) |
|
2. |
Վոկալ |
3 000 (երեք հազար) |
|
3. |
Պար |
4 000 (չորս հազար) |
|
4. |
Ժող. գործիքներ |
3 000 (երեք հազար) |
|
5. |
Մարզական խմբակ |
3 000 (երեք հազար) |
2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։
3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։
|
Հավելված 9 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
1. Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 3 000 (երեք հազար) դրամ՝ բոլոր խմբակների համար:
2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։
3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն Հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար սույն Հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2025 թվական: