ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1907-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը, օգտագործվող զենքի և ռազմամթերքի ցանկը, զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի պաշտոնների ցանկը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N 201-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 938-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|