ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1898-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 18-ի N 1898-Լ որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ 80 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ
1. Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճը խթանելն է:
2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության (այսուհետ՝ ֆոնդի կառավարիչ) կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ» Հատուկ Սահմանափակ Գործընկերության (ՀՍԳ) (այսուհետ՝ ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ չափով՝ ներառյալ ֆոնդի կողմից կատարվող ներդրումները, ֆոնդի ծախսերը և կառավարչի վարձատրությունը՝ ֆոնդի փայերի ձեռքբերման (այսուհետ՝ ներդրումային պարտավորություն) եղանակով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային պարտավորությունն իրականացնում է կապիտալի ներդրումների միջոցով՝ ըստ ֆոնդի կառավարչի կողմից ուղարկված ծանուցումների։ Ընդ որում, յուրաքանչյուր 1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով փայերի ձեռքբերումից հետո հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով: Ֆոնդի կառավարիչն իրավունք ունի ներդրումային պարտավորության ֆինանսավորումն իրականացնել ներդրումներից ստացված շահույթից՝ հաշվանցելով այն ներդրումային պարտավորության հետ։
4. Ֆոնդը կկատարի ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով։
5. Ֆոնդին մասնակցությունն իրականացվում է ֆոնդի սահմանափակ գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ֆոնդի կանոններ) սահմանված կարգով։ Ֆոնդի կանոններին Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանում է ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի գլխավոր գործընկերոջ՝ «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ ԳԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված բաժանորդագրության պայմանագրով: Ֆոնդի գործունեության և ներդրողների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ֆոնդին մասնակցության հիմնական պայմանները սահմանված են ֆոնդի կանոններով, որը ներառում է հետևյալ պայմանները և կարգավորումները՝
1) ֆոնդում ներդրողների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության) մասնակցության առավելագույն ժամանակահատվածը՝ 2032 թվականի հունվարի 31-ը, այդ թվում՝ առաջին 6 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 6 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված։ Լիկվիդացիոն ժամանակահատվածում ներդրումներ կարող են կատարվել միայն ֆոնդի կանոններով հատուկ նախատեսված դեպքերում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային պարտավորությունը՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
3) ֆոնդի ներդրումային գործունեությունը, թիրախները և սահմանափակումները.
4) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը՝ 8%.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության կարգը և պայմանները մինչև վերջինիս բաժանորդագրությունը ֆոնդի կողմից կատարված ներդրումներին.
6) ֆոնդի կորպորատիվ կառավարման սկզբունքները.
7) ֆոնդի շահույթի բաշխման կարգը.
8) փայերի ձեռքբերումը.
9) գլխավոր գործընկերոջ վարձատրությունը.
10) ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին.
11) ֆոնդի կառավարչի հաշվետվողականությունը ներդրողների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության) նկատմամբ։
6. Ֆոնդին մասնակցության մանրամասները սահմանված են ֆոնդի կանոններով։»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|