Գլխավոր տեղեկություն
Համար
N 1905-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1905-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1763-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1763-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 8-րդ կետի «Քանակը» սյունակում «5 000» թիվը փոխարինել «15 000» թվով․

2) 22-րդ կետի «Քանակը» սյունակում «1 000» թիվը փոխարինել «5 000» թվով․

3) 25-րդ կետի «Քանակը» սյունակում «132 000» թիվը փոխարինել «180 000» թվով․

4) 30-րդ կետի «Քանակը» սյունակում «10000» թիվը փոխարինել «40 000» թվով․

5) ցանկը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32-րդ կետով․

 

«

32․

5811000000

Տրիկոտաժե գործվածք

---Մգդակված մանածագործական նյութերից կտորով՝ մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից/ Մգդակված մանածագործական նյութերից պատրաստված, բացառապես քիմիական թելերից բաղկացած հատուկ/ ներքնակների արտադրության համար/ տրիկոտաժե գործվածք

/Boyteks մակնշմամբ/

մ2

300 000

Վրաստան, Թուրքիա, Չինաստան

Վրաստան, Թուրքիա, Չինաստան

115 100 000

 
».

 

6) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 396 465 000» թիվը փոխարինել «1 511 565 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան