ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1905-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1763-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1763-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 8-րդ կետի «Քանակը» սյունակում «5 000» թիվը փոխարինել «15 000» թվով․
2) 22-րդ կետի «Քանակը» սյունակում «1 000» թիվը փոխարինել «5 000» թվով․
3) 25-րդ կետի «Քանակը» սյունակում «132 000» թիվը փոխարինել «180 000» թվով․
4) 30-րդ կետի «Քանակը» սյունակում «10000» թիվը փոխարինել «40 000» թվով․
5) ցանկը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32-րդ կետով․
| « |
|
». |
6) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 396 465 000» թիվը փոխարինել «1 511 565 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |