ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1897-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1897-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, ըստ անհրաժեշտության, իրականացնել գույքի անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1897-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Հողամասի մակերեսը (հա)

Շինության մակերեսը (քառ. մետր)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)

1.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր Ծաղկաձոր ք.,

Մ. Մկրտչյան 30/1

2,32

__

N 02062025-07-0112

375,297,120

2.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր Աղավնու աղբյուր թաղամաս թիվ 31

0,5

__

N 02062025-07-0127

9,388,500

3.

Երևան, Արաբկիր, Ղափանցյան փողոց 59

2,791284

35,2

N 03112025-01-0078

162,189,355․71

10,9

41,2

182,8

14,7

198,9

4.

Երևան, Արաբկիր, Ղափանցյան փողոց 59/11

0,0376

__

N 03112025-01-0316

1,670,116․80

5.

Մարզ Լոռի, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն

4,0

__

N 03112025-06-0077

20,592,000

6.

Մարզ Տավուշ, համայնք Բերդ գյուղ Նավուր 2-րդ փողոց, 112 պահակատուն

3,0

16,6

N 29102025-11-0037

4,580,952

7.

Մարզ Արմավիր, համայնք Արմավիր, Արմավիր ք.,

Ֆ. Նանսենի փողոց 45

ավտոդրոմ

6,0

88,9

N 03112025-04-0110

77,144,636

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան