ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1895-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1895-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Բերդ, Բերդ քաղաք, Այգեստան փողոց 2/2 հասցեում գտնվող 208․45 քառ. մետր մակերեսով կառավարչական շենքը (կադաստրային ծածկագիրը՝ 11-002-0096-0020-001-002, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 11 744 566․ 50 դրամ) և շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված), ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0․0703 հեկտար մակերեսով, 11-002-0096-0020 կադաստրային ծածկագրով հողամասը (շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.0703 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կազմում է 20468/47811, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12082020-11-0052) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել (հանձնել) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ ծառայության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի տեղակայման, տեղամասի աշխատակիցների համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան