«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«30» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1995 թ. N 91
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
ա) 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 315j որոշումը` «Երևանի տարավերանորոգման ֆաբրիկա» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին.
բ) 1995 թվականի ապրիլի 3-ի N 307j որոշումը` «Գյուղտնտշինմոնտաժ» և «Հայգյուղջրատարշին» պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին.
գ) 1995 թվականի ապրիլի 3-ի N 308j որոշումը` «Նուբարաշենի կոշիկի ֆաբրիկա», «Երևանի կոշիկի «Մասիս» արդյունաբերաառևտրական միավորում», «Թալինի տրիկոտաժի ֆաբրիկա», «Գյումրիի շարժական մեքենայացված շարասյուն», «Գյումրիի Ս. Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկա», «Ապարանի կարի ֆաբրիկա» և «Արթիկի կարի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին.
դ) 1995 թվականի ապրիլի 12-ի N 341j որոշումը` «Գարուն» կարի արտադրական միավորում», «Նուբարաշենի արտադրական միավորում» պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին.
ե) 1995 թվականի ապրիլի 12-ի N 343j որոշումը` շինմոնտաժային և նորոգման-արտադրական պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին.
զ) 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j որոշումը` Վանաձորի «Կանակա» ԱՇ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 30-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |