ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1874-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 477,107.9 հազ. դրամը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1874-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Քաղաքային ենթակառուցվածքների բարելավման համատեքստում առաջնային կարևորություն ունեն մայթերի վերանորոգումն ու բարեկարգումը, որոնք կապահովեն ոչ միայն քաղաքացիների ամենօրյա տեղաշարժի հարմարավետությունը, այլև կհանդիսանան հանրային անվտանգության կարևոր գործոն։
2. Անհրաժեշտ է իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտների մշակում, հողային աշխատանքների իրականացում, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում, հին նստարանների ու աղբամանների ապամոնտաժում, բազալտե և տուֆե սալիկների տեղադրում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման անձրևատարի կառուցում բազալտե սալերով, թեքահարթակի երեսպատում, ասֆալտի շերտի իրականացում, դիտահորերի տեղադրում, աղբամանների և նստարանների տեղադրում, ոռոգման ցանցի կառուցում:
3. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, համաձայն որոնց նախահաշվային արժեքը կազմում է 477,107.9 հազ. դրամ, որից՝
1) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ՝ 468,211.8 հազ. դրամ.
2) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություն՝ 6,086.8 հազ. դրամ.
3) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն՝ 2,809.3 հազ. դրամ:
4. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների շրջանակում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|