ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5055-Ա |
«12» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Է-2 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Արեստակեսյանի դիմումը՝ Նուբարաշեն Է-2 թաղամասի հ.3 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04042025-01-0111 վկայականը:
Նուբարաշեն Է-2 թաղամասի հ.3 հասցեում իրականացված նշահարման արդյունքում պարզվել է, որ քննարկվող հողամասը ներառվում է ճանապարհի սահմաններում:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Նուբարաշեն Է-2 թաղամասի հ.3 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 447.7քմ՝ վկայականում ամրագրված 450.0քմ-ի փոխարեն:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/70067-25 եզրակացությունը.
1. Նուբարաշեն Է-2 թաղամասի հ.3 հասցեում գտնվող 447.7քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված 2135-2014 հատակագիծը:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նուբարաշեն Է-2 թաղամասի հ.3 հասցեում գտնվող 447.7քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |