ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 548
Քաղ. Երևան
«ԶՈՐԱՎԱՆԻ ԱՆԱՍՆԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկությունը` «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մանկապարտեզը, բուժկետը, բնակելի շենքերը, մշակույթի տունը, կապի հանգույցը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Զորավանի ավանային խորհրդի գործկոմի տնօրինությանը:
3. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բանջարեղենի տաղավարը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` որպես «փոքր» օբյեկտ:
4. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցի շենքը և այն սեփականաշնորհել աճուրդով` սահմանելով 876 հազ. դրամ մեկնարկային գին:
5. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 76 մլն 237 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 60 մլն 990 հազ. դրամ:
7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4 մլն 332 հազ. դրամ:
8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6099 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10. Սահմանել, որ «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11. Սահմանել, որ «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.06.1996, N 196 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|