ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶՈՐԱՎԱՆԻ ԱՆԱՍՆԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 548
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 548

Քաղ. Երևան

 

«ԶՈՐԱՎԱՆԻ ԱՆԱՍՆԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկությունը` «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մանկապարտեզը, բուժկետը, բնակելի շենքերը, մշակույթի տունը, կապի հանգույցը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Զորավանի ավանային խորհրդի գործկոմի տնօրինությանը:

3. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բանջարեղենի տաղավարը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` որպես «փոքր» օբյեկտ:

4. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցի շենքը և այն սեփականաշնորհել աճուրդով` սահմանելով 876 հազ. դրամ մեկնարկային գին:

5. «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 76 մլն 237 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 60 մլն 990 հազ. դրամ:

7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4 մլն 332 հազ. դրամ:

8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6099 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10. Սահմանել, որ «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

11. Սահմանել, որ «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զորավանի անասնահամալիր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ