ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» դեկտեմբերի 2025 թ. |
N 80-Ն |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը՝
Հրամայում եմ
1. Սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
ՆԱԽԱՐԱՐ`
12/12/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ
|
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի N 80-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հաստատությունների այն մանկավարժական աշխատողներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրում գործող հաստատության 0.5 և ավելի հաստիքային միավորով մանկավարժական աշխատող:
3. Այն հաստատությունները, որոնք մանկավարժական աշխատողների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի կամ վարորդի աշխատավարձի կամ այլ տրանսպորտային ծախսերի ուղղությամբ փոխհատուցում, ապա տվյալ հաստատության մանկավարժական աշխատողները չեն հանդիսանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված շահառու:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հեռավորության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված վարչական տարածքների միավորների միջև հեռավորությունները, իսկ այդ հրամանում որոշ բնակավայրերի (վարչական տարածքների) միջև հեռավորության բացակայության դեպքում հաշվարկվում է այդ բնակավայրերի (վարչական տարածքների) փոստային բաժանմունքների միջև ընկած ճանապարհային հեռավորությունը։ Սույն կարգի 5-րդ կետում նշված միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցութային կարգի պահանջին համապատասխան տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակված ներմարզային, միջմարզային և միասնական երթուղային ցանցի երթուղիների փոխադրավարձերի սակագները։
5. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը,
4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ ՝ հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների միջև։
6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժական աշխատողների համար նախընտրելի տարբերակը:
7. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողների համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։
8. Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը լիազոր մարմնին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով:
9. էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունը նշված ժամկետում մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԿԿՏՀ)։
10. Տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփել և ամփոփված տեղեկատվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան մարզպետի աշխատակազմ:
11. Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 8-րդ և 10-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկատվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
12. Նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանումը մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները՝ համապատասխան ընթացք տալու համար:
13․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մարզպետների աշխատակազմերի և համապատասխան պատասխանատու ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հաստատում։ Հակառակ դեպքում հաստատությանը տեղեկացվում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին և պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները։ Հաստատության կողմից նշված ժամկետում տվյալները չշտկելու դեպքում ֆինանսավորում չի տրամադրվում՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով հաստատությանը:
14. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 12-րդ կամ 13-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․
1) առարկություն չունենալու դեպքում առաջարկություն է ներկայացնում մարզպետների աշխատակազմերին՝ մարզում գործող հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և եռամսյակային ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է հաստատում։
2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է մերժում՝ լրամշակելու համար։
15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում հաստատությունը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակի տեղեկատվությունը և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ մուտքագրի ԿԿՏՀ):
16․ Սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետները խախտվելու կամ անհրաժեշտ տեղեկատվությունը չշտկվելու դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկատվության կամ ժամկետների խախտման մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին:
17․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ ֆինանսավորումը եռամսյա պարբերականությամբ իրականացնելու, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացված (ԿԿՏՀ մուտքագրված) ոչ հավաստի տվյալների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:
18. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են հաշվետվություն մարզպետի աշխատակազմին՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին՝ Ձև 2-ին համապատասխան, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին տեղեկատվությունը մուտքագրում են ԿԿՏՀ։
19․ Սույն կարգի 18-րդ կետով ներկայացված տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության առկայության (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ փաստման) դեպքում պետական լիազորված մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ֆինանսական ցուցանիշները և դրանք հավաստի համարելու դեպքում իրականացնում է ֆինանսավորում։
20. Սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառման շահառուին փոխհատուցումը տրվում բացառապես անկանխիկ եղանակով, ամսական պարբերականությամբ՝ ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված ամսական հաշվետվության հիման վրա։
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ Մանկավար-ժական աշխատողի անունը, ազգանունը Հաստի-քային միավորը Փաս-տացի բնակու-թյան վայրը Հեռավորութ-յունը հաստա-տութ-յունից /կմ/ Կարգի 4-րդ և Աշխա-տան-քային օրերի թիվը Փոխ-հատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ Այլ նշում-ներ 1 2 3 4 5 ՏՆՕՐԵՆ՝ _____________________________ Անուն, ազգանունը _____________________________ ստորագրությունը ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________________ Անուն, ազգանունը _____________________________ ստորագրությունը _______________20________թ․ Կ.Տ.
6-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրա-քանչյուր ներկա ստացած օրվա համար)
….
ԸՆԴԱՄԵՆԸ
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N/N Ման-կա-վար-ժա-կան աշ-խա-տողի անուն, ազ-գա-նուն Հաստիքային միավորը Փաս-տա-ցի բնա-կու-թյան վայ-րը Հեռա-վորու-թյունը հաս-տա-տու-թյու-նից /կմ/ Հաշ-վարկ-ված սակա-գինը (հաշ-վարկ-ված երկու ուղղու-թյամբ` յուրա-քան-չյուր ներկա ստա-ցած օրվա հա-մար), դրամ Փաստացի հաճախած օրերի թիվը՝ ըստ ամիսների Փաս-տա-ցի հա-ճա-խած օրե-րի թիվը 1-ին կի-սա-մյա-կում 1-ին կի-սա-մյա-կի հա-մար վճար-ման ենթա-կա գու-մար, հա-զար դրամ Փաստացի հաճախած օրերի թիվը՝ ըստ ամիսների Փաս-տա-ցի հա-ճա-խած օրե-րի թիվը 2-րդ կի-սա-մյա-կում 2-րդ կի-սա-մյա-կի հա-մար վճար-ման են-թա-կա գու-մար, հա-զար դրամ ԸՆ-ԴԱ-ՄԵ-ՆԸ ԳՈՒ-ՄԱՐ, ՀԱ-ԶԱՐ ԴՐԱՄ Այլ նշում-ներ հուն-վար փետր-վար մարտ ապ-րիլ մա-յիս հու-նիս հու-լիս օգոս-տոս սեպ-տեմ-բեր հոկ-տեմ-բեր նո-յեմ-բեր դեկ-տեմ-բեր 1 2 3 4 5
ՏՆՕՐԵՆ՝ _____________________________ Անուն, ազգանունը _____________________________ ստորագրությունը ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________________ Անուն, ազգանունը _____________________________ ստորագրությունը _______________20________թ․ Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|