ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/11, նոյեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
24.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«24» նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1995 թ. N 81

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» իրագործման միջոցառումների ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից ստացված նյութերը և Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» իրագործման միջոցառումների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան