«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«22» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 1995 թ. N 76
Քաղ. Երևան
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ` 30 ՀԱԶԱՐ ԲՆԱԿՉԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հավանությանն արժանացած Սպիտակ քաղաքի մինչև 2011 թվականը զարգացման` 30 հազար բնակչի համար նախատեսված գլխավոր հատակագծի ճշգրտված նախագիծը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 22-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |