ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5025-Ա |
«12» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ.64 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՓԱՇՈՒ ԱԴԱՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Վարդանուշ Փաշու Ադամյանի (ծնված 12.04.1963թ.) դիմումները։ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Արամ Խաչատրյան հ.64 հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 107.38քմ, որից 80.0քմ մակերեսով հողամասն օրինական շինությունների զբաղեցրած հողամաս է (սեփականության վկայական 05.09.1995թ. հ.27293):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.08.2019թ հ.ԱՏ-13082019-01-0674, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2024թ. հ.10635 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.12.2024թ. հ.20-Ել-Ա-3845 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Արաբկիր վարչական շրջան, Արամ Խաչատրյան հ.64 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևան, Արաբկիր վարչական շրջան, Արամ Խաչատրյան հ.64 հասցեում Վարդանուշ Փաշու Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 80.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 27.38 քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 107.38 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Արամ Խաչատրյան հ.64 հասցեում գտնվող 107.38քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|