ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5024-Ա |
«12» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Սահակյանի 11.04.2025թ. հ.Դ39095-25 դիմումը` Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի հ.15/5 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 609-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշումներով.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Աշոտ Սահակյանի հետ կնքել համաձայնագիր` Ալեք Մանուկյան փողոցի հ.15/5 հասցեում գտնվող կառույցի (ավտոտնակ /մետաղական/) և դրա համար առանձնացված հողամասի համար 17.12.2007թ. կնքված վարձակալության հ.Վ-126-5447-Ա պայմանագրի (նոտարական կարգով վավերացված 24.12.2007թ. հ.10953) գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Պայմանագրի նախաբանում և «Կողմերի ստորագրությունները» բաժնում՝ «(անձնագիր AH 0211096 տրված 27.06.2006թ. 046 կողմից, Նաիրի շրջան, գյուղ Զովունի)» բառերը փոխարինել «(նույնականացման քարտ հ.010293066 տրված 22.10.2018թ. 011 կողմից)» բառերով,
2) Պայմանագրի վերնագրում և 2–րդ կետի 2.1. ենթակետում՝ «Պետական սեփականություն» բառերը փոխարինել «Երևան համայնքի սեփականությունը» բառերով,
3) Պայմանագրի 2–րդ կետի 2.1. ենթակետում «Կենտրոն համայնքի» բառերը փոխարինել «Կենտրոն վարչական շրջանի» բառերով,
4) Պայմանագրի 2–րդ կետի 2.2. ենթակետում «Հայաստանի Հանրապետությունն է» բառերը փոխարինել «Երևան համայնքն է» բառերով,
5) Պայմանագրի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն պայմանագրի ժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։»,
6) Պայմանագրի 5.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:»,
7) Պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր՝ 5.1.5 և 5.1.6 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«5.1.5 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 5.1.4-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:
5.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 5.1.5 ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»,
8) պայմանագրի 6-րդ կետի 6.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1. Սույն պայմանագրի 2.1. կետում նշված Օբյեկտի տարեկան վարձավճարը, համաձայն Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման, կազմում է 120000 (մեկ հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարված օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ Երևան համայնքի բյուջեի 900015211270 հաշվեհամարին:»:
2. Սույն որոշման 1-ին կետի հիման վրա կնքված համաձայնագրից ծագող վարձակալության իրավունքները պետական գրանցման ենթարկելու դեպքում թույլատրել քաղաքացի Աշոտ Սահակյանին վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել քաղաքացի Սարո Գրիգորյանին (անձնագիր AT 0335598 տրված 19.12.2019թ. 010 կողմից, ք,Երևան, Շահինյան փողոց, շենք 12, բն.10):
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |