ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2686-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ամալյա Թորոսյանի և Ռոմելա Գրիգորյանի լ/ա Մանվել Թորոսյանի դիմումը /որը հանդիսանում է նաև ժառանգ/ Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի հ.7 հասցեում գտնվող /տնամերձ/ հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Երևանի Շահումյանի անվան կոմունալ բաժնի 17.11.1960թ․ N 32 տոմար 1050 գույքային թերթը, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 12․03․2024թ․ Հ-1759 տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի օգոստոսի 8-ի հ.հ. 29330, 29331 և 29332 վկայագրերը և Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից տրված 08.08.2024թ. «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին» հ.29329 որոշումը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում /ծածկագիր՝ 01-001-0451-0009, համաձայն՝ ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-42121-25 եզրակացությունը.
(նախաբանը փոփ. 12.12.25 N 5043-Ա)
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի հ.7 հասցեում գտնվող 1210.4քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |