ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5037-Ա |
«12» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի Հ.1638-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 29-ի «Գնումների գործընթացների կազմակերպման շրջանակներում պատասխանատու ստորաբաժանում սահմանելու մասին» հ.1638-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Երևան համայնքի վարչական տարածքում «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ազդեցության գոտում ընդգրկված՝ հանրային գերակա շահ ճանաչված գույքերի (շարժական և անշարժ) շուկայական արժեքի գնահատման և հաշվետվության տրամադրման, հանքերի արժեքի գնահատման, հանրային գերակա շահ ճանաչված գույքերի օտարման գործառույթների /հողի օտարման և տարաբնակեցման/ իրականացման, այդ թվում՝ իրավական ապահովման, տարածքում ընդգրկված՝ կարգավիճակը չճշտված, իրավունքի պետական գրանցում չստացած գույքերի չափագրման, գույքագրման ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ) սահմանել որպես պատասխանատու ստորաբաժանում՝ հետևյալ կազմով.
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար՝
|
|
»: | ||||||||||||
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|